Արցախի պետական համալսարան

belgia belgia1

Արցախյան այցի շրջանակներոմ սեպտեմբերի 11-ին հանրապետության մայր բուհում հյուրընկալվել էին Բելգիայի թագավորությունից ժամանած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում էին Բելգիայի Թագավորության խորհրդարանի պատգամավորներ Ժյուլի դը Գրոտը, Անդրե դյու Բյուս դե Վարնաֆը, Կարիմ վան Օվերմեյերը, Էրվե Դուայենը, Ֆաթումատա Սիդիբեն և Սիմոն Զուսկինդը: Նրանց ուղեկցում էին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով հյորերին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն հայտնեց այցելելության և հանդիպելման համար, ներկայացրեց համալասարանի անցած ուղին, միջազգային համագործակցությունը: Այս այս առումով ռեկտորը բարձր գնահատեց Արցախի պետական համալսարանի և Լյովենի կաթոլիկ համալսարանի միջև կնքված համագործակցության հռչակագիրն ու ԱրՊՀ պատվիրակության Բելգիա կատարած աշխատանքային այցը` մանավանդ ադրբեջանական կողմի ճնշումների պայմաններում:

Պատվիրակության ղեկավար Ժյուլի դը Գրոտը կարևորեց նման այցելությունները և, որպես ապացույց այն բանի, թե իրենց այցն այնքան էլ ճանաչողական բնույթ չի կրում, ներկայացրեց պատվիրակության անդամներին, որոնց քաղաքական կենսագրություններից պարզ է դառնում, որ վերջիններս պատահական չեն ընդգրկվել պատվիրակության կազմում. նրանք նշանակալի ներդրում են ունեցել Բելգիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման հարցում և ոչ միայն:

Բելգիայի Թագավորության երկու խորհրդարանների պատգամավորներից կազմված պատվիրակությանը հետաքրքրում էր հատկապես այն, թե ինչպես են արցախցի երիտասարդները տեսնում իրենց երկրի ապագան, ինչպիսի քայլեր են ձեռնարկում ազատ, անկախ, ճանաչված հայրենիք ունենալու համար, որն է նրանց դերն այդ առումով:

Հանդիպման ընթացքում եվրոպացի պատվիրակներն ու համալսարանականները քննարկեցին ազգերի ինքնորոշման իրավունքի, Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, բանակցայի գործընթացի մասնակցության գործընթացները, անդրադարձան Արցախում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, Արցախի` ժողավրդավարական ճանապարհով ճանաչման ուղուն և այլն:

Հարցին, թե ամենաշատն ինչն է զարմացրել նրանց, եվրոպացի պատվիրակների պատասխանը միանշանակ էր. «Մեզ զարմացրեց հատկապես այն, որ հասարակության տարբեր շերտերը միևնույն կարծիքն ունեն հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այստեղ պատրաստ են հակահարված տալ թշնամուն, սակայն ավելի շատ հակված են գործընթացի խաղաղ կարգավորման»,- ասել է Ժյուլի դը Գրոտը:

Խորհրդարանականների ուշադրությունը գրավել էր նաև այն, որ Արցախում ատելություն չեն սերմանում հակառակորդի հանդեպ և հասարակությունը խնդիրը տեսնում է  ոչ թե ադրբեջանական ժողովրդի, այլ` Ադրբեջանի կառավարության մեջ: Այս երևույթը պատվիրակները բնորոշեցին իբրև «պայծառ ապագա կառուցելու մեծագույն հույս»: