Սեպտեմբերի 17-ին ԼՂՀ Նկարիչների միության պատկերասրահում բացվել է ԱրՊՀ կերպարվեստի ամբիոնի վարիչ Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսը:
Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին, Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին և ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում էր գեղանկարներ, գծանկարներ և քանդակներ, որոնցում գերիշխող էր արցախյան թեմատիկան:
Հարցին, թե ո՞վ է նկարրիչը և ո՞րն է նրա առաքելությունը, Լ. Ղալայանը պատասխանեց. «Նկարիչն իր երկրի, իր պետության, իր ազգի պրոպագանդողն է»:
ՀՀ և ԼՂՀ Նկարիչների միության անդամն իր խոսքում խոստովանում է, որ զգուշորեն և մեծագույն պատասխանատվությամբ է մոտեցել, քանի որ այն նվիրված է հայ ժողովրդի համար ճակատագրական և վճռորոշ իրադարձությունների. «Այց ցուցահանդեսին նախորդել են ևս յոթը, սակայն այս մեկը համարում եմ հաշվետու` ելնելով տարիքից և կատարածից»:
Լ. Ղալայանը 2008թ. ստացել է ԼՂՀ վաստակավոր նկարչի կոչում, 2010թ. արժանացել է ՀՀ ԵԿՄ բարձրագույն պարգևի` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի, 2014թ. պարգևատրվել է ԱրՊՀ «Ոսկե մեդալ»-ով, իսկ 2015թ.` ԼՂՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ վերջինիս շնորհվել է ԼՂՀ ժողովրդական նկարչի կոչում:
Արվեստագետ-նկարչի ցուցահանդեսին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նախարարներ, քաղաքական և հասարակական գործիչներ, ԱրՊՀ-ականներ` ռեկտոր Մ. Մինասյանի գլխավորությամբ: