ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ

30.10

2015

rau3

Գիտագործառական ձևաչափով փոխայցելություններ ենթադրող ԱրՊՀ-ՀՌՀ համագործակցության շրջանակներում հոկտեմբերի 29-30-ը ԱրՊՀ-ում դասախոսություններով հանդես եկան ՀՌՀ պատվիրակության անդամները:

Իրավագիտության, քաղաքագիտության և տնտեսագիտության արդիական թեմաներով դասախոսություններով հանդես են եկել ՀՌՀ իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լ.Ալավերդյանը, ի.գ.թ., դոցենտ Ա. Ղամբարյանը, կ.գ.թ., դոցենտ Ա. Թունյանը, Ա. Խզմալյանը, Վ. Հովհաննիսյանը, Ա. Նավասարդյանը, Մ. Քալաշյանը:

Նշյալ բաժինների դասախոսների, ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների  համար կազմակերպված դասախոսություններում շոշոփվում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են քաղաքացիական իրավունքների նոր մոտեցումները, իրավական ակտերի հակասությունները, դրանց լուծման կառուցակարգերը, քրեական վարույթի մասնակիցները և դրանց փախհարաբերությունները, միջազգային իրավունքի էությունը, չճանաչված պետությունների միջազգային իրավասուբյեկտիվությունը, ժամանակակից միջազգային հարաբերությունների մարտահրավերները և հայկական դիվանագիտական խնդիրները, ԽՍՀՄ փլուզումը և նոր պետությունների ճանաչման քաղաքական ասպեկտները և այլն:

Երկօրյա այցելությունն ամփոփվեց ԱրՊՀ-ի և ՀՌՀ-ի համապատասխան ամբիոնների միջև համագործակցությունը շարունակելու և դասախոսություններով պարբերաբար հանդես գալու  համաձայնությամբ: