Արցախի պետական համալսարան

46-1 46-2

Մայր բուհի հիմնադրման 46-րդ տարեդարձի կապակցությամբ հոկտեմբերի 30-ին համալսարանի հինգ ֆակուլտետների միջև կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ

Երկու փուլով անցկացված մրցույթի արդյունքներով հաղթել է տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի թիմը:

Խաղ-մրցույթին հաջորդել է համալսարանականների ուժերով կազմակերպված տոնական համերգային ծրագիրը: Ժամանակակից և ազգագրական երգ ու  պարերը, ասմունքն ու թևածող տրամադրությունը ամբողջական դարձրին համալսարանի տոնակատարությունը: