Արցախի պետական համալսարան

 

                              ректор

 

Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ` մաղթելով հաջողություններ ուսման բնագավառում և անձնական կյանքում:

Յուրաքանչյուր ուսումնական տարի մեզ համար կրթական համակարգի կատարելագործման, համալսարանի վերազինման, պետական չափորոշիչների, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, տարաբնույթ ծրագրերի իրագործման տարի է: Բոլորիս խնդիրն է համատեղ ուժերով, միասնական ջանքերով իրականացնել այն ծրագրերը, որոնք կնպաստեն Արցախի պետական համալսարանի բարգավաճմանն ու միջազգային ճանաչմանը:

Համոզված եմ` առաջիկա տարիները ևս լինելու են բազում խնդիրների լուծման տարիներ:

Սիրելի ուսանողներ, դուք երիտասարդության ջահակիրն եք, ում ուսերին դրված է ազգի ապագայի կերտման պատվավոր առաքելությունը: Ցանկանում եմ, որ լցվեք պարտքի ու պատասխանատվության զգացումներով, ամեն վայրկյան զգաք ուսանող լինելու երջանկության բերկրանքը, հետևեք կյանքի ճշմարիտ արժեքներին ու գտնեք զարգացման ուղին:

Ընդունեք իմ հղում-մաղթանքը`տոնի առթիվ. թող Հույսը, Հավատն ու Սերը մշտապես լինեն ձեր անբաժան ուղեկիցները:

Թող հաջողությունը ուղեկից լինի բոլորիս: