Արցախի պետական համալսարան

111

ԱրՊՀ-Լյովենի կաթոլիկ համալսարան համագործակցության շրջանակներում գործընկեր համալսարանը ԱրՊՀ բակալավրիատի ուսանողներին հրավիրում է մասնակցելու Լոնդոնում կազմակերպվելիք ամառային դպրոցին:

Ամառային դպրոցի ծրագիրը հնարավորություն է ընձեռնում հուլիսի 4-ից 22-ը կամ հուլիսի 25-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել նախօրոք ընտրված ակադեմիական կրեդիտի մեջ ներառվելիք 36 տարբեր դասընթացներից երկուսին:

Ծրագրի ընթացքում հրավիրված առաջատար մասնագետները հանդես են գալու դասախոսություններով, անց են կացնելու սեմինարներ, խմբային աշխատանքներ, դաշտային հետազոտություններ: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև օգտվել համալսարանի հարուստ ռեսուրսներից:

Մասնակցությունը վճարովի է:

Մանրամասների համար դիմել ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժին: