Արցախի պետական համալսարան

35111638

Նոյեմբերի 12-ին բանասիրության ֆակուլտետում կազմակերպվել էր ուսանողական գիտաժողով` նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 140-ամյա հոբելյանին:

Գիտաժողովը բացեց բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ում անմիջական ջանքերով կազմակերպվել և համակարգվել էր գիտաժողովը: Նա գիտաժողովն առանձնացրել է ամբիոնի կողմից կազմակերպված նախորդ միջոցառումներից, որի պատճառը «Իսահակյան նրա հանճարն է ու նրա թողած գրական ժառանգությունը»:

Ավ. Իսահակյանին ներկայացնելով ժամանակի և իրականության տիրույթում` Ս. Խանյանը նրան և նրա ստեղծագործությունները դիտարկեց ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային գրականության ֆոնի վրա` ընդգծելով վերջինիս անուրանալի ներդրումը գրականության նորոգման գործում:

Ավետիք Իսահակյանի կյանքի, գրական գործնեության, սիրային քնարերգության, հայրենասիրական պոեզիայի, խոհափիլիսոփայական երկերի, ինչպես նաև Արցախի ու արցախցիների մասին նրա մտորումների մասին զեկուցումներով հանդես եկան մի խումբ ուսանողներ:

Հետքրքրական էր առանձնապես Իսահակյանի` Արցախի մասին ճամփորդական նոթերի ու օրագրային գրառումների վերաբերյալ զեկուցումը, որում ամբողջացել էին գրողի մտորումներն Արցախի ու նրա ժողովրդի վերաբերյալ: Երկրորդ անգամ (1945թ.) կնոջ արմատների հետքերով Արցախ գալով` Իսահակյանը գտնում է կիսավեր Շուշին ու կեղծ ինքնավարությամբ Ստեփանակերտը: