Արցախի պետական համալսարան

momavrytun

Նոյեմբերի 16-ին «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում տեղի է ունեցել Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն, որին մասնակցել է նաև ԱրՊՀ անձնակազմը:

Իրենց ցավն ու վրդովմունքը հայտնելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների  դեմ` երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող «Հավերժություն» հուշարձանին ծաղիկներ են խոնարհել պետական այրեր և քաղաքացիներ:

***

Արցախի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին ևս կազմակերպվել է մոմովառություն:

Մի խումբ ուսանողներ և նրանց ինքնակամ միացած արցախցի երիտասարդներ վառվող մոմեր են դրել պուրակում տեղադրված ֆրանսիական ժողովրդի հետ բարեկամությունը խորհրդանշող «Հավերժություն» քանդակի պատվանդանին՝ ի աջակցություն ու ցավակցություն բարեկամ ժողովրդի։

«Մենք չէինք կարող անտարբեր մնալ այն ցավին, որ բաժին է հասել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, քանի որ ինքներս մեր մաշկի վրա զգացել ենք ահաբեկչության ողջ ողբերգությունը», - նշել է ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը՝ հավելելով, որ ահաբեկչությունը վերածվել է համաշխարհային չարիքի, և աշխարհի երիտասարդությունը պետք է միասնաբար հանդես գա դրա դեմ պայքարում։

«Մենք կիսում ենք ֆրանսիացի ժողովրդի ցավը և այս մոմավառությամբ ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել նրանց»,- ասել է ԱրՊՀ ուսանողական վարչության նախագահ Արթուր Ամիրջանյանը։