ՆԵՐՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՐՎԱՆ

18.11

2015

intxax int.xax

Նոյեմբերի 17-ին ԱրՊՀ տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ Ուսանողների միջազգային օրվան նվիրված ինտելեկտուալ խաղ էր կազմակերպվել:

Խաղին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը, դասախոսներ, ուսանողներ:

«Ինչ՞, որտե՞ղ. երբ՞» ինտելեկտուալ խաղին մասնակցում էին ֆակուլտետի բոլոր բաժինների ուսանողներից, այդ թվում առաջին կուրսեցիների կազմված ութ թիմեր:

Ինտելեկտուալ խաղի դասական կանոններով անցկացված խաղի ընթացքում հնչեցին բացառապես ինտելեկտուալ հարցեր` նպատակ ունենալով վեր հանել ուսանողների ընդհանուր ինտելեկտուալ պատրաստվածությունը: Երեք փուլով ընթացած խաղ-մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել տնտեսագիտության տեսություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողներից կազմված «Սոմե» թիմը:

Տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանը շնորհավորել է հաղթող թիմին և առաջին կուրսեցիներին` արդարացված համարելով նրանց մասնակցությունը խաղին: Դեկանը նաև կարևորել է նման միջոցառումների դերը ուսանողի ինքնակրթության և զարգացման գործում: