Արցախի պետական համալսարան

gevorg

Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլը:

«Տարվա լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի նպատակն է բացահայտել և այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և խրախուսել այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն, ունեն նշանակալի ձեռքբերումներ գիտահետազոտական, ստեղծագործական, սպորտի և բնագավառներում, ինչպես նաև ակտիվ գործունեություն են ծավալել հասարակական կյանքում:

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թվով 11 ուսանողներ. Զաքարյան Գևորգ Էդուարդի (շին. շին. իր. և կառ. արտ., 4-րդ կուրս), Թադևոսյան Միհրան Դարվինի (տնտ. տեսություն, 4-րդ կուրս), Հովհաննիսյան Լուսինե Վլադիմիրի (կենսաբանություն, 4-րդ կուրս), Ասրյան Տաթև Լյուդվիգի (իրավագիտություն, 4-րդ կուրս), Դանիելյան Իրինա  Հրայրի (իրավագիտություն, 4-րդ կուրս),Սարգսյան  Մերի Սասունի (ռ.լ. և գրակ., 3-րդ կուրս), Հարությունյան Մարինե Գագիկի (ռ.լ. և գրակ., 4-րդ կուրս), Միրզոյան Տաթև  Սուրենի (լրագրություն, 3-րդ կուրս), Պետրոսյան Թամար Իվանի (ռ.լ. և գրակ., 3-րդ կուրս), Սևումյան  Արմինե Վալերիի (ՆՄՀ, 4-րհ կուրս), Մարինե Կարենի Գաբրիելյան (իրավագիտություն, 4-րդ կուրս):

ԱրՊՀ ռեկտորի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի նոյեմբերի 12-ին նիստում ուսումնասիրվել, քննարկվել և թեկնածուների հետ կազմակերվել են հարցազրույցներ: Հաշվի առնելով մրցույթի անցկացման կարգի պահանջները` ուսման  առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը` մրցութային հանձնաժողովը առանձնացրել է չորս թեկնածուների` Գևորգ Զաքարյան, Միհրան Թադևսյան, Արմինե Սևումյան, Լուսինե Հովհաննիսյան, ովքեր աչքի են ընկել նշված բոլոր ուղղություններով:

Հանձնաժողովի անդամների կրկնակի քննարկումների և վերջնական քվեարկության արդյունքում վերոնշյալ չորս ուսանողներից, իբրև լավագույն, ընտրվել է Գևորգ Զաքարյանը, ով կմասնակցի մրցույթի 2-րդ հանրապետական փուլին: