Արցախի պետական համալսարան

SAM 4980 SAM 4981

Նոյեմբերի 25-ից 30-ը ԱրՊՀ-ում կազմակերպվել է ներբուհական օլիմպիադա` նվիրված մայր բուհի հիմնադրման 46-ամյակին:

Նոյեմբերի 25-ին մեկնարկած ներբուհական օլիմպիադային մասնակցության հայտ են ներկայացրել ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, կառավարման տեղեկատվական համակարգեր, մաթեմատիկա և համակարգչային գիտություններ մասնագիտությունների տարբեր կուրսերի 27 ուսանող:

Անհատական ձևով անցկացվող օլիմպիադան նախաձեռնել են կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանը և նույն ամբիոնի երիտասարդ դասախոսներ Ա. Մնացականյանը, Ա. Օհանյանը, Ա. Օսիպյանը, ովքեր ստանձնել են նաև ստուգող հանձնաժողովի պարտականությունները:

Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչի խոսքով օլիմպիադան նախատեսվում է կազմակերպել երկու փուլով: Երկրորդ փուլ կանցնեն  առաջին փուլի արդյունքներով ամենաբարձր միավորներ հավաքած 15 ուսանող: Նույն ուսանողներից ձևավորված թիմը համալսարանը կներկայացնի հանրապետական և միջազգային օլիմպիադաներում:

«Մեր հիմնական նպատակը արտահամալսարանական օլիմպիադաներին համալսարանը ներկայացնող թիմի ստեղծումն է,- պարզաբանում է Վ. Առստամյանը: Մենք մեր առջև խնդիր ենք դրել ոչ միայն գիտելիքներով զինված մասնագետներ թողարկել, այլ նաև, օտագործելով ունեցած պոտենցիալը, պահպանել բուհի առաջատար դիրքերը»:

Անհատական առաջնության մասնակիցներին կտրվեն պատվոգրեր, իսկ մրցանակային տեղեր գրավածները նաև կպարգևատրվեն բուհի կողմից: