Արցախի պետական համալսարան

 11892167 792411494210256 3839910264744363738 n

Սույն թվականի օգոստոսի 17-ից 23-ը անց է կացվել  «Բազե 2015» երիտասարդական հավաքը, որի ընթացքում Հայաստանի, Արցախի և սփյուռքի 18-30   տարեկան երիտասարդներն անցկացրել են մարզական, մշակութային և այլ մրցություններով լի օրեր:

Շուրջ 13 տարի Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը կազմակերպում է ՙԲազե» համահայկական երիտասրդական հավաք:

7 օր շարունակ Հայաստնի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի 18-30 տարեկան 500 երիտասարդներ Ծաղկաձոր քաղաքի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում մարզական, մշակութային հետաքրքիր հանդիպումներով և ծանոթություններով օրեր ունեցան:

            «Բազե»-ի մեկնարկը տրվեց սույն թվականի օգոստորսի 17-ին: Հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտոնատար և հասարակական այլ գործիչներ: Բազեականների համար ուշագրավ հանդիպումները համալրեցին ԱԺ նախագահգալուստ Սահակյանը, ՊԲ նախարար Սեյրան Օհանյանը:

«Բազե» երիտասարդական ճամբարում 7 օր շարունակ թևածում էր տոնական տրամադրություն: «Բազե»-ի կարմիր ճակատում թվով 10 երիտասարդներ ներկայացնում էր Արցախի պետական համալսարանը: Տպավորիչ էր բազեականների պարային ֆլեշմոբը, որով դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

            «Բազե 2015»-ը աչքի ընկավ նորարարությամբ` մասնակիցների շապիկները զարդարված էր արքայական տոհմերի զինանշաններով և հայկական զարդանախշերով:

 

Սիրա Ավանեսյան,

Արմինե Բաղդասարյան

Լրագրություն 4