Արցախի պետական համալսարան

11035933 897831996965257 3550632783215553405 n

Օգօստոսի 14-ից 2-ը ԵՊՀ ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը` ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի հետ համատեղ, ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում կազմակերպել էին ուսանողական ճամբար` «Համաբուհական բանակում 2015», որին մասնակցում էին Հայաստանի, Արցախի և Ջավախքի բուհերում սովորող 100-ից ավելի ուսանողներ:

 «Համաբուհական բանակում 2015»-ը նպատակ ուներ ինտելեկտուալ խաղերիհայրենասիրական սեմինարների, ավանդական ժողովրդական պարերի միջոցով հարստացնել ուսանողների գիտելիքները, ինչպես նաև անմիջական շփման հնարավորություն ընձեռել: Բանակումի մասնակից ուսանողները ներգրավված էին Արցախի 5 մելիքություններից յուրաքանչյուրի անունը կրող ջոկատներում` «Գյուլիստան», «Դիզակ», «Խաչեն», «Վարանդա» և «Ջրաբերդ»: Տարբերվող էր բանակային կյանքի  վերջին օրը. 5 ջոկատները հանդես եկան ինտելեկտուալ, մշակութային, սպորտային և գիտակրթական ծրագրերով, որոնք մշակված էին հենց ուսաանողների կողմից: Բանակումի վերջին օրը` օգոստոսի 20-ին, պարզ դարձավ հաղթող ջոկատի անունը: Լավագույնի կոչմանն արժանացած «Վարանդա»-ն, իբրև մրցանակ, Բյուրականում եռօրյա հանգստի հնարավորություն ստացավ:

Ճամբարային 7 օրերի ընթացքում, բացի մարզական, մշակութային և ժամանցային միջոցառումներից, մասնակաիցնես հնարավորություն ունեցանք լինելու Խնձորեսկում, Ամարասում, Տնջրի ծառի շրջակայքում, Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցում և բարձրանալ Դիզափայտ լեռան գագաթը:

            Ճամբարի փակման հանդիսավոր արարողության ժամանակ ԵՊՀ ուսնողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին մասնակցության համար և կարևորեց յուրաքանչյուրի  ներդրումը ծրագրի կայացման գործում` ընգծելով հատկապես ջոկատավարների դերը, ովքեր կարողացան պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրը:

Մերի Սարգսայան

Ռ.լ./գրակ 3