Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերյան լուսավոր ու ջերմառատ կիրակին հետաքրքիր ու հիշարժան էր ԱրՊՀ մի խումբ ուսանողների համար:  

                                                                                      

Մանկավարժության 4-րդ կուրսի ուսանողների համար արդեն իսկ սրտամոտ ու հարազատ դարձած դասախոսի` Ա. Բարսեղյանի  ընկերակցությունը   բազմաթիվ նախաձեռնությունների ծնունդ էր տվել: Հերթական պատմաճանաչողական մոտեցումը ծրարվեց դեպի Հունոտի կիրճ: Ուսանողներից և ոչ մեկը դեռևս չէր եղել ու մոտիկից հիացել բնության ներդաշնակությամբ: Դա էլ առիթ էր ստեղծված հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու: ԱրՊՀ ՈՒՀՏԱ ՀԿ և Լ բաժնի մեթոդիստ Ա.Հակոբյանի ղեկավարությամբ ապագա մանկավարժները արկածախնդրության հետքերով ունեցան պատմաճանաչողական արշավ դեպի բնության գողտրիկ անկյուններից մեկը` Հունոտի կիրճը: Ստացված վառ ու թարմ տպավորություններով  էլ ուսանողները կիսվել են իրենց արձագանքներում:

 

Բնությունը մեզ օժտել է բանականությամբ, որպեսզի մենք փորձենք ողջ կյանքի ընթացքում կռահել նրա հանելուկները: Առաջին անգամ եմ այցելել Հունոտի կիրճ: Այն իսկական դրախտ է և հիացնում է իր վեհ գեղեցկությամբ: Ղարաբաղի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Նրա գրավչությունը ձգող է և հրապուրել է ինձ: Վերադարձել եմ տպավորված և հիացած:

Ռադա  Ադամյան

Բնության ուժն անսահման է: Իրոք որ բնությունը կարող է հրաշքներ գործել: Բնական գեղեցկությամբ հիանալու այդքան ցանկալի և գայթակղիչ տեսարանով: Շատ անգամ էի լսել, բայց ականատեսի աչքերն այլ բան են ասում:

Անուշ Պետրոսյան

 Չգիտես  ինչ բառերով  վերծանես բնության այս հրաշքը: Բնությունը դեռ շատ առեղծվածներ ունի, որն անհամբեր սպասում է էությամբ արկածախնդիր իր վերծանողներին: Հրաշագեղ այս բնապատկերը շատ հանգիստ կարելի է դասել բնության 7 հրաշալիքների խմբում: Շատ տպավորված եմ և ուրախ, որ այդ հնարավորությունն ընձեռվեց մեզ:

Լիլիթ Պետրոսյան

Բոլորս շատ հաճելի կիրակի վայելեցինք: Այն անկասկած կմնա մեր հիշարժան պատմությունների և հիշողությունների գրկում: Անգամ բնությունը բարեհաճ գտնվեց մեր նկատմամբ: Օրն ուղղակի  անկրկնելի էր: Սկզբում զով էր, սակայն քիչ անց արևի շողերն իրենց գիրկն առան մեզ առատ ջերմությամբ: Շատ տպավորված եմ և կցանկանայի հաջորդ պատմաճանաչողական այցը նույնպես ընդգրկեր Արցախի գողտրիկ անկյուններից մեկը:

Շահանե Արզումանյան

Սա կարելի է նաև համարել տեսականի և գործնականի համատեղություն: Կամ, ինչպես ասում են, հաճելիի և օգտակարի համատեղում: Երկու տարբերակներն էլ գործող են այս պարագայում: Կցանկանայինք, որպեսզի նախաձեռնությունը կրի շարունակական բնույթ: Արցախի պատմական անցյալը շատ հագեցված է ու հարուստ: Հուսով ենք հաջորդ կանգառը ևս բնության ներդաշնակ պարգևներից մեկը կլինի:

Մարիաննա Ջաբյան

Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ