Արցախի պետական համալսարան

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ԼՂՀ մշակույթի, երիտասարդական հարցերի և Շուշիի վարչակազմի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ճանաչեք մեր երկիրը»  երիտասարդական արշավ

Արշավին մասնակցել է ավելի քան 200 երիտասարդ Արցախի երիտասարդական կազմակերպություններից, բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններից:

Քայլարշավն անց է կացվել Մխիթարիշեն-Հունոտի կիրճ-Քարին տակ երթուղով: Ծրագրի մասնակից երիտասարդները ծանոթացել են տեղանքի պատմամշակութային վայրերին, արցախյան ազատամարտի հերոսական դրվագներին:

Քարին տակ գյուղում արշավի մասնակիցները ծաղիկներ են դրել Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշակոթողին:

Երիտասարդների հետ տարածությունը քայլերթով հաղթահարել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով   կարևորել է հայրենասիրական գաղափարներով     և      ժամանակակից      գիտելիքներով        զինված երիտասարդների դերը երկրի զարգացման գործում:

Արշավից հետո  երիտասարդները մասնակցել են մշակութաժամանցային միջոցառման, որի ընթացքում վերջիններս հնարավորություն են ունեցել շփվելու ոչ միայն միմյանց, այլ նաև երկրի նախագահի հետ:

Արմինե  Բաղդասարյան

Լրագրություն 4