Արցախի պետական համալսարան

Երկու ամիս է, ինչ մեկնարկել է 2015-16 ուսումնական տարին, ուսանողներն էլ, ըստ երևույթին, դեռ նոր-նոր պիտի հունի մեջ մտնեին: Բայց ոչ: Այս ուսումնականն ուսանողները սկսել են նորահայտ մի «ակտիվությամբ». ակտիվություն, որ անցնում է թույլատրելիի սահմաննուցե և ոչ) այն աստճան, որ դառնում է հանրային քննարկման նյութ` որպես հարթակ ընդգրկելով նաև Facebook սոցիալական ցանցը:

Նույն սոցիալական ցանցում ուսանողներից մեկի կատարած գրառմանն   ի  պատասխան պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը գրեց. «Սիրելի հայրենակիցներ, այսօր ՖԲ-ում հանդիպեցի մի հրապարակման, որի հեղինակը պնդում է, թե ԱրՊՀ-ում ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներից մեկը` կրթության իրավունքը` ուսանողին զրկելով կրթաթոշակից: Քանի որ այդ պնդմանը «հավանել» էին մի խումբ ուսանողներ, անհրաժեշտ եմ գտնում տալ մի փոքր մեկնաբանություն»:Հաջորդիվ պրոռեկտորը մեջբերեց կրթաթոշակի տրամադրման կանոնակարգային դրույթներ, որոնցով առաջնորդվելու է համալսարանը: «Իսկ եթե մեկը, ինչպես երիտասարդն է պնդում, ՙթքած ունի» ամեն ինչի վրա և ՙմիայն սովորել է ուզում», ներեցեք, իսկ ով է խանգարում նրան` իրացնելու իր սահմանադրական իրավունքը...»,- եզրափակում է նա:

Սեպտեմբերի 18-ին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, հանդիպելով առաջին կուրսեցիների և բարձր կուրսերի ավագների հետ, ևս անդրադարձել է հարցին: Ռեկտորն ուսանողներին ներկայացրել է նման կանոնակարգի ընդունման անհրաժեշտությունը  և այն      հիմնավորել կառավարության որոշմամբ, ըստ որի կրթաթոշակը «ֆինանսական խրախուսանք է, որը տրվում է բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն և պատշաճ վարքագիծ» ունեցող ուսանողների:

 Չնայած շատերը չէին ուզում նման կանոնակարգի առկայությունն իբրև իրականություն ընդունել, բայց ստիպված էին: «Կրքերը» թեժացան այն աստիճան, որ բանավեճ կազմակերպվեց (որին, ի դեպ ներկա էին բուհի ռեկտորն ու պրոռեկտորները): Բանավիճեցին ուսանողական «Կողմ» և «Դեմ» կողմերը, արդյունքում հաղթեց «Դեմ» կողմը: Բանավեճում` գուցե, բայց ոչ կանոնակարգը կյանքի կոչելու հարցում: Այն գործի դրվեց ամենայն հետևողականությամբ:

Հոկտեմբեր ամսվա վերջին ԱրՊՀ-ի համապատասխան բաժնի դիմաց 90-ականների հացի հերթ հիշեցնող տեսարան էր ստեղծվել: Կրթաթոշակ ստացողների գոռումոչյունները լսելի էին հարյուրավոր մետրից, և թվում էր, թե որոշ ուսանողներ ՙհաղթանակել են» մյուսների նկատմամբ. բարձունքներ նվաճածի կեցվածքով նրանք ստանում էին հասանելիք դրամն ու այն մտովի բաշխում ըստ ծախսերի հրատապության: Իսկ կրթաթոշակն ընդամենը հինց-տաս հազար դրամ էԻնչևէ

Ի գիտություն ընդունելով կանոնակարգում ամրագրված դրույթները` ՙպարտվածները» շտապեցին թոթափել «պասսիվությունն» ու ակտիվանալու փորձեր կատարել` համալրել ուսանողական խորհուրդների, խմբակների, ակումբների շարքերը, մասնակցել ներհամալսարանական և արտահամալսարանական միջոցառումներին, արշավներին, մրցույթներին, օլիմպիադաներին և այլն: Այս կապակցությամբ մի դեպք հիշեցի. ֆակուլտետային ուսխորհրդի նախագահի այն հայտարարությանը, թե համալսարանում գործում են խմբակներ և ցանկացողները կարող են մասնակցել դրանց, մեկը արձագանքեց.

-Ինձ գրանցեք:

-Պարել կարո՞ղ ես,- հարցրեց հայտարարողը:

-Ոչ:

-Իսկ երգե՞լ:

-Ոչ:

-Հումորի հետ ինչպե՞ս ես:

-Ոչ այնքան:

Դասախոսը, որ այս ընթացքում հետևում էր ուսանողներին, միջամտեց.

-Եթե առաջարկվածներից ոչինչ չես կարողանում, ինչպե±ս գրանցի:

-Կարևոր չէ, միայն թե գրանցի

            Գրեթե նույն մտայնությամբ է առաջնորդվել տողերիս հեղինակը: Այն տարբերությամբ միայն, որ լրագրողական առաջին քայլերի համար ոչ միայն հասարակական ակտիվության միավոր է ստանալու, այլ նաև իր մտորումներով Ձեզ հետ կիսվելու հնարավորություն ունեցավ

 

Գառնիկ Ալեքսանյան

Լրագրություն 2