Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 3-ին տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների կողմից կազմակերպվել էր շաբաթօրյակ:

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» խորագրով շաբաթօրյակի շրջանակներում բաժնի ուսանողները նախատեսում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացնել Արցախյան շարժման նահատակ հերոսների անունները կրող պուրակներում:

Նախաձեռնող խմբի միաձայն որոշմամբ շաբաթօրյակի  մեկնարկը տրվեց Եղբայրական գերեզմանատնից: գերեզմանատան և հարակից տարածքի մաքրման աշխատանքներին մասնակցում էին ոչ միայն բաժինների ուսանողները:

Թող սահմանից այն կողմ հակառակորդն իմանա, որ մեր սերունդը փառավորում է անցյալը, կերտում ներկա` հանուն ազատ ու անկախ ապագայի: Մենք` անկախության սերունդս, պարտավոր ենք գիտակցաբար ժառանգել մեր հայրերի ու եղբայների արյան փրկագինը:

Կցանկանայինք շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին  և  բոլոր  նրանց, ովքեր աջակցել են միջոցառման` պատշաճ մակարդակով կայացմանը:

 

Հայկ Մնացականյան

Արտակ Սարգսյան

Լևոն Գրիգորյան

Շին. շին. իր. և կառ. արտ. 4