Արցախի պետական համալսարան

Արցախյան ազատագրական պայքարի գործիչԳետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատար, ԼՂՀ և ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը արցախյան  շարժման առաջամարտիկներից էր:

 Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող Թ. Կրպեյանը նախքան շարժումը  մեկնել էր Գետաշեն` աշխատելու իբրև ուսուցիչ, սակայնհանուն հայրենի հողի փրկության գրիչն անվարան  փոխարինեց   զենքով:

«Ինչու՞  եք վախենում մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ` Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...» ,- ասում էր Թաթուլը: Իսկ վերջին անգամ, երբ Երևան էր եկել, հրաժեշտից առաջ ասաց. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»…

Եվ եղավ հենց այդպես…  26 տարին  բոլորած երտասարդը  դարձավ  պատմություն

Այս տարի կլրանար հերոսի 50-ամյակը:       

Թ. Կրպեյանի ծննդյան հոբելյանական տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանում և Արցախում:

Նոյեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ավելի քան 100  ուսանողներ եղան Արցախում: Նրանց մասնակցությամբ Ստեփանակերտի  մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել էր հուշ-երեկոնվիրված հերոսի անմահ սխրանքին: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել  Կրպեյան պատմաբանին, ազատամարտիկին և մարդուն` նպատակ ունենալով     ներկայացնել  նրա անցած հերոսական  ուղին,   ոգեշնչել  հայրենասիրական   վեհ  գաղափարներով և  հիշեցնելոր  մեր ազգն  ունեցել  և  շարունակում է ունենալ այնպիսիքինչպիսին Թաթուլն էր:

Տպավորիչ ելույթով հանդես եկավ ԵՊՀ  հայ գրականության  ամբիոնի վարիչ բ.գ.թ. Սամվել Մուրադյանը: «Թաթուլն այն  հերոսն էր, ով  կարողացել էր  ծնկի բերել գնդապետ Մաշկովին ճիշտ այնպես,   ինչպես Աբովյանի Աղասին էր  չոքեցրել էր  Հասան  խանին», -նշել է Ս. Մուրադյանը:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը նույնպես կարևորել է նմանօրինակ միջոցառումները. «Չէ որ մեր ազգային հերոսների ոգով է, որ պետք է դաստիարակենք մեր մատաղ սերնդին: Խորհրդանշական է, որ Արցախում ենք անցկացնում այս միջոցառումները: Ուսանողները պետք է տեսնեն այն հողը, հանուն որի ընկավ Թաթուլը: Նա ընկավ, որ հավերժ լինի Արցախը»:

Էմմա Մուսայելյան,

Արմիե Ադոնց

Հ.լ./գրակ 1