Արցախի պետական համալսարան

«Ուսանողի համար անթույլատրելի են թափթփված արտաքին տեսքը, ամբարտավան ու ինքնահավան կեցվածքն ու խոսքը, անհարգալից վերաբերմունքը համալսարանի աշխատակիցների և մյուս ուսանողների նկատմամբ՚,- կարդում ենք ԱրՊՀ ուսանողի բարոյահոգեբանական արժեհամակարգ և վարքականոնը սահմանող նույնանուն փաստաթղթում:

Ստացվում է` օրենք, որ սահմանում է ուսանողների արտաքին տեսքը, չկա և  կոնկրետ սահմանափակումներ չեն նախատեսվում, ուստի ուսանողն ազատ է հագուստի ընտրության հարցում

Ամենօրյա՞, դասակա՞ն թե՞ սպորտային ոճ. ինչպե՞ս է հագնվում ժամանակակից ուսանողը:

Դասականությունը     շատ   ուսանողներ ընդունում են  որպես հագուստի հնացած և ձանձրալի ոճ: Գործարար ոճով հագուստ, այնուամենայնիվ, իր զգեստապահարանում պետք է ունենա յուրաքանչյուրը:

Ուսանողների մի ստվար զանգված  սպորտային ոճի սիրահարներ են և համալսարանում ու   համալսարանից  դուրս նախընտրում են սպորտային հագուստ:

Ամենօրյա     ոճի        սիրահարները իրենց կարող են թույլ տալ կաշվե բաճկոններ, ջինսե տաբատներ, կարդիգաներ և սպորտային կոշիկ: Առօրյա ոճերի շարքից է  պրեփփին (անգլերեն preparatory բառից, որ նշանակում է դպրոցական հագուստ): Պրեփփի ոճի չափորոշիչները են` հարմարավետություն և դուրեկանություն: Գունավոր գուլպաներ կամ զուգագուլպաներ, պայծառ բաճկոններ` ցանկացած կտրվածքի, ծալքերով կիսաշրջազգեստներ. սրանք պրեփփիի բաղադրիչներն են: Եվ չնայած փոքր-ինչ անփույթ են, այնուամենայնիվ  մեծամասնության համար այն նախընտրելի տարբերակ է, քանի որ հնարավորություն է տալիս ընդգծել սեփական անհատականությունը, հարմարավետ է, միևնույն ժամանակ թրենդային է:

Եթե ուշադրություն դարձնելու լինենք, կնկատենք, որ Եվրոպայում ուսանողների մեծամասնությունը հենց այս ոճի հագուստով է ներկայանում կրթական հաստատություն:

Ահա, թե ինչն է մեզ գրավումԵվրոպան ու եվրոպականըԳուցե Եվրոպայից ընդօրինակելու որոշ բաներ ունենք, սակայն նույն այդ ընդօրինակումները կիրառելուց առաջ անհրաժեշտ է տեղայնացնել դրանք, այսինքն` համապատասխանեցնել ազգայինին:

Պարզելու համար, թե հաջողվու՞մ է մեր ուսանողներին համադրել ոճայինն ու ընդունելինդիմել ենք ուսանողական ինքնավար կառույցներից մեկի` Ուսանողական խորհրդի նախագահ Արթուր Ամիրջանյանին:

Վերջինս այս կապակցությամբ նշել է, որ, չնայած ուսանողն ազատ է հագուստի ընտրության հարցում, բայց նրան հաջողվում է գտնել միջինը և համալսարան  ներկայանալ ընդունելի հագուստով. «Ուսանողը կարողանում է ներկայանալի տեսք ապահովել: Գնալով կատարելագործվում է ուսանողների ճաշակը. նա կարողանում է տարբերել համալսարանական և ակումբային հագուստը: Միայն սպորտային հագուստն է, որ պետք է բացառել»:

Մոսկվայի «Первый канал» ալիքի «Модный приговор» հաղորդաշարի վերջին թողարկումներից մեկում հաղորդավար և ոճաբան Էվելինա Խրոմչենկոն նորաձևության խորհուրդներ է տվել ուսանողներին, որոնք ըստ իս կարող են կիրառվել նաև մեր դեպքում:

Ըստ Խրոմչենկոյի, ցածր կուրսերի ուսանողները պետք է ուշադրություն դարձնեն     պրեփփի ոճին: Աղջիկների համար դա կարող է լինել ծալքերով կիսաշրջազգեստ` ծնկներից մի քիչ վերև` սպիտակ վերնաշապիկի զուգորդմամբ, սպիտակ գուլպաներ և կոշիկներ տղամարդկանց ոճով, իսկ տղաների համար` ջինսե տաբատներ, սպորտային վերնաշապիկներ և կոշիկներ:

Հայտնի ոճաբաններից մեկի կարծիքով ոճն անձի առանձնահատկությունների ամբողջությունն էորը ձևավորվում է նրա ճաշակի, նախասիրությունների և խառնվածքի ազդեցությամբ: Ըստ այսմ` հետևությունները թողնում եմ ձեզ

Անգելինա Հակոբյան

Լրագրություն 2