Արցախի պետական համալսարան

Մեր ժամանակներում երգիչ-երգչուհիները հայտնի դառնալու համար ունեն ավելի մեծ հնարավորություններ ու ավելի շատ հարթակներ, որոնցից է Youtube-ը:

Անդրադառնանք Youtube-ում մեկ միլիարդից ավելի դիտումների քանակ ապահոված սինգլներին:

Հարավկորեացի ռեփեր Psy–ի «Gangnam Style» հոլովակը գրանցել է հաշվիչի համար նախատեսված առավելագույն թվով դիտումներ, որի պատճառով էջի համակարգողները նույնիսկ ստիպված էին ծրագրային փոփոխություններ կատարել:

«Gangnam Style»ն այսօր YouTube–ի և ամբողջ համացանցի ամենաճանաչված և դիտվող տեսահոլովակն է: Այն ցանցում է հայտնվել 2012 թվականի հուլիսին, և դիտումների առաջին միլիարդը գրանցվել է մոտ յոթ ամիս անց, իսկ կես տարի անց դիտումների քանակը անցել էր երկու միլիարդից: Այժմ դիտումների թիվը հասնում է 2 455 823 618-ի:

Իսպանացի երգիչ, երգահան, դերասան Էնրիկե Միգել Իգլեսիաս Պրեյսլերը իր երաժշտական  կարիերան սկսել է Էնրիկե Մարտինես կեղծանվամբ: Լատինամերիկյան երաժշտության ամենահայտնի ներկայացուցիչն  արժանացել է բազմաթիվ մրցանակների

Էնրիկե Իգլեսիասի հանրահայտ այնպիսի երգեր, ինչպիսիք են «Hero»-ն, «Takin», «Back My Love»-ը, «Escape»-ը, «I’m not in love»-ը, «Love to see you cry»-ը մինչև օրս էլ չեն զիջում առաջատարի դիրքերը: Աննախադեպ ռեկորդային էր սակայն երգչի`  2014թ. ձայնագրված «Bailando»  սինգլի դիտումների քանակը` 1 156 753 795:

            Թեյլոր Սվիֆթը, ում ճանաչում են որպես  «կոտրված սրտով աղջիկների երգչուհի», չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է ստանալ ավելի քան 100 մրցանակ: Իր երաժշտական կարիերայի ընթացքում Թեյլորը վաճառել է 40 միլիոն ալբոմի և 130 միլիոն սինգլի օրինակներ ամբողջ աշխարհում:

2010 թվականի հոկտեմբերին  թողարկված նրա  երրորդ` «Speak Now» ալբոմը Billboard-ի ցանկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և մեկ շաբաթում վաճառվել 1 047 000 օրինակով:

Թեյլորին հռչակ բերեցին «Blank Space», «Shake It Off» սինգլները, որոնց դիտումների քանակը YouTube-ում հասել է համապատասխանաբար 1 295 988 816-ի և 1 165 787 544-ի:

Ջասթին Բիբերը ևս այն երգիչներից է, ովքեր վաղ տարիքում հասցրել են ստանալ բազմաթիվ մրցանակներ: Երգիչն  արժանացել է տարվա արտիստ տիտղոսին, 2010թև 2012թ. ստացել  է «American Music Awards»-ի հատուկ մրցանակ, «Grammy Awards»-ում արժանացել է «լավագույն արտիստ» և «լավագույն փոփ վոկալ» անվանակարգերին: Բիբերն ընդամենը 16 տարեկան էր, երբ ձայնագրեց «Baby» սինգլը, սակայն դա չխանագրեց, որ  այն գրանցի 1 240 403 579 դիտում:

Բրունո Մարս բեմական անվամբ ամերիկացի երգիչ Պիտեր Ջին Հերնանդեսը 2011թ. «Գրեմիի» արարողությանը ստացել է 7 անվանակարգ, «Just the Way You Are» երգի համար արժանացել է  Գրեմիի «լավագույն տղամարդկային փոփ վոկալ կատարում՚ մրցանակի:   Իսկ ահա նրա Uptown Funk  սինգլի դիտումները Youtube-ում հասել են 1 171 940 667-ի:

«Վատ» աղջկա կերպարով հանդես եկող ամերիկյան երգչուհի, երաժիշտ Կետի Պերին  աշխարհում հայտնի դարձավ 2008թ. թողարկած «I Kissed a Girl» սինգլի և «One of the Boys» ձայնասկավառակի շնորհիվ: Կետիի տարօրինակ կերպարների և աշխարհահռչակ ձայնի շնորհիվ նրա «Roar» և «Dark Horse» սինգլները շատ կարճ ժամանակահատվածում հասցրել են գրանցել համապատասխանաբար  1 147 220 852 և 1 179 809 983 դիտումներ:

Ամերիկուհի Մեգան Էլիզաբետ Թրեյնորը միակն է այս ցուցակում, ում «All About That Bass»  սինգլը անցել է դիտումների 1 միլիարդի սահմանը: Նրա հաջողության գաղտնիքը արտառոց տեսարաններով տեսահոլովակն  ու ձայնային յուրահատուկ տեմբրն են, ինչպես նաև երգի առանձնահատուկ բառերը: Երգը գրանցել է  1 121 015 772 դիտում:

Անցյալ դարից մեզ են հասել  որակյալ երաժշտական ստեղծագործություններ, որոնք գուցե նույն ռեկորդային դիտումների քանակին արժանանային և դեռ երկար պահպանեին առաջատարի իրենց դիրքերը, եթե ունենային նույնպիսի հարմար հարթակներ:

Այս ամենով հանդերձ, կարևոր չէ, թե որքան դիտում է գրանցել ձեր նախընտրած երգը այս կամ այն հարթակներում, կարևորն այն է, որ այն բխի ձեր հոգուց և հարազատ մնա ձեր տեսակին:

 

Գառնիկ Ալեքսանյան

Լարագրություն 2