Արցախի պետական համալսարան

bank

Բանկային համակարգի աշխատողի օրը այս տարի նշվել նաև ԱրՊՀ-ում` ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, բանկային համակարգի ղեկավարներ և առաջատար մասնագետներ, դասախոսներ, ուսանողներ:

Օրն այդ պատահական չի ընտրվել. 1993 թվականին նույն օրը խորհրդային ռուբլու փոխարեն Հայաստանում և Արցախում շրջանառության     մեջ    է դրվել  ազգային արժույթը` հայկական դրամը:

Հանդես գալով բացման խոսքով` նույն ամբիոնի վարիչ Նարինե Ավանեսյանը կարևորել է  տոն օրվա խորհուրդը«Տոնի     միջոցով ընդգծվում է բանկային համակարգի կարևորությունը, ինչպես նաև բանկային աշխատողների նշանակալի ներդրումը Արցախի և Հայաստանի տնտեսության ու ֆինանսական կայունության ապահովման գործում»:

Ուսանողական գիտական ընթերցումներին մասնակցած բոլոր ուսանողների զեկույցները, որոնք վերաբերում էին  բանկային համակարգին և նրա գործառույթներինուղեկցվում էին հետաքրքրաշարժ  տեսանյութերով

Միջոցառման մասնակիցների շրջանում աշխուժություն էր առաջացրել առևտրային բանկերի կողմից մատուցվող ծառայությունների մատուցման որակի վերլուծությանը վերաբերող զեկույցը: Համաձայն զեկույցիՍտեփանակերտ քաղաքում տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդկանց շրջանակում իրականացված հարցման  արդյունքում պարզվել է, որ 100 բնակչից  60%-ը դժգոհ են բարձր տոկոսադրույքից, 57%-ին դուր չի գալիս բանկերում գործող կոպիտ վերաբերմունքը, 52%-ը դժգոհ է հերթերից, 46%-ը բանկոմատների հետ կապված տեխնիկական խնդիրներից, 36 %-ը` փաստաթղթերի պատրաստման տևողությունից և կրկին 36%-ը սպասարկման դանդաղությունից:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհավորել է բանկային աշխատողներին մասնագիտական օրվա կապակցությամբ և ողջունել  ուսանողների ուժերով կազմակերպված միջոցառումը: Ռեկտորն իր խոսքում նշել է նաև, որ նախաձեռնություն ակնկալում  է նաև բանկերի կողմից:

Էլինա Մովսիսյան

Լրագրություն 4