Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի  20-ին հայոց  լեզու  և գրականություն  մասնագիտության մի խումբ առաջին կուրսեցիներ կուրսղեկ Զինաիդա  Բալայանի գլխավորությամբ  այցելել են Ստեփանակերտի  տուն-ինտեռնատ:

Տուն-ինտեռնատի բնակիչների համար փոքրիկ համերգային ծրագիր էր նախապատրաստվելերգ, պար, ասմունք, գիթարով նվագ, նաևնվերներ` Նոր տարվան ընդառաջ: Նպատակ ունենալով հնարավորինս աշխուժացնել   ծերանոցի բնակիչներին` մեզ հաջողվել էր թեկուզ մի կարճ ժամանակ թոթափել նրանց առօրյա անձուկը: Նրանք հավասարապես արտասանում  էին, պարում ու զվարճանումՈմանք  շնորհակալանքի և օրհնանքի խոսքեր շռայլեցին, իսկ մյուսներն այնքան հուզված էին, որ իրենց վերաբերմունքը մի կերպ զսպվող արցունքներով արտահայտեցին:

Մտնելով տուն-ինտեռնատ և հանդիպելով անօգնական հայացքների` հասկացանք, թե ինչքան  դաժան է հաճախ կյանքը գտնվում: Նրանցից  շատերը  մանկավարժներ էինհասարակական  գործիչներ, բժիշկներ, իսկ այսօրայսօր պարզապես անօգնական ծերեր:

Մեր ցանկությունն է, որ յուրաքանչյուրն իր կյանքի ձմեռն ապրի երեխաների ու հարազատների սիրով ու հոգատարությամբ շրջապատված: Սակայն քանի դեռ մեր շրջապատում կան այնպիսիք, որ ունակ են լքելու իրենց ծնողներին, մենք ենք պարտավոր աջակցել և օգնել բոլոր նրանց, ովքեր մեր կարիքն ունեն: Այդ դեպքում միայն աշխարհի  ծերանոցներում կնվազի  կարիքավորներ թիվը:

Եկեք անտարբեր  չգտնվենք

 

Մելինե Հովսեփյան 

Էլեոնորա Հասրաթյան

Հ. լ./գրակ.  1