Թուրքը տեսավ հային քաջ ու հանճար.
Սրտում ծնվեց խանդ ու չար...
Լույսն էր մեռնում,
Օրը մթնում,
Մարդիկ գժվում
Արյուն տեսնում...
Մի կետ մնացինք ծովից-ծով երկրից`
Թույլ ու տգետ թուրքի երեսից,
Անցնի թեկուզ հարյուր տարի,
Չի մոռացվի ցավը հայի:
Հայը միայն սանձել կարող է թուրքին,
Ոսկոր ենք դարձել նրա կոկորդին:
Խարույկի պես հանգչեցինք մի օր,
Բայց հառնեցինք
Մոխիրներից այդ կրկին...
Հետապնդեցին ստվերի պես,
Կոտորեցին վայրենու նման...
Թե ողջ աշխարհը լռի`
Ձայն ձայնի տված,
Չի քնի ոխը ազգիս միաբան,
Թե ողջ աշխարհը լռի հանց քար,
Հզոր է Տերը, չի ների նա բնավ...
Արսեն Բաղդասարով
Իրավագիտություն 1