Արցախի պետական համալսարան

Բարի լույս, զինվոր

Բարի առավոտ,  

Շնորհակալ ենք քեզ

Խաղաղ օրերի  օդը շնչելու,

Մեր օջախներում

Հանգիստ քնելու,

Շենքեր կերտելու,

Հանուն գալիքի հողը հերկելու,

Երգելու համար:

Բացել աչքերս ու մտածում եմ`

Զիվորն ինձ համար արյուն է թափում,

Գիշեր ու ցերեկ աչքը չի թարթում

Նրա անունը զինվոր է Հայոց,

Իսկ ազգանունը` Ազատ Հայրենիք:

Ինչքա~ն անվախ ես ու ինչքա~ն կանգուն,

Ինչքա~ն անկոտրում և ինչքա~ն վսեմ

Ասա, հայ զինվոր, ինչպե~ս, և ինչքա~ն, և ի~նչ բառերով

Իմ հպարտության ու երախտիքի խոսքը ասեմ Քեզ:

Երբ դու կանգնում ես սահմանի վրա,

Մայր հողը իսկույն  զորեղ է դառնում,

Երբ դու երգում ես երգը զինվորի,

Փոքրիկներն անգամ  երազում են քաջ զինվորներ դառնալ,

Խիզախ հայ զինվոր, մեր հզոր պաշտպան,

Իսկ Աստվածը` քեզ հզոր պահապան

Հայոց քաջ զինվոր, բարի առավոտ,

Երգս ընդունիր ոնց սիրո նարոտ:

 Արգինե Մայիլյան

Հ.լ./գրակ. 1