Դու` երջանկության արծվասիրտ մարտիկ,
Հզոր թևերդ տարածել ես լուռ,
Կոփում ես անվերջ կամքդ ամրակուռ,
Որ խաղաղ ապրեն արարող մարդիկ:
Դու` երանության լուսե բարձունքից
Խղճիդ աչքերում արև ես վառում,
Քո սիրո հուրը կյանք է բարբառում`
Բազում սրտերից հանելով կսկիծ:
Անվանդ սրտի երգեր եմ ձոնում,
Երգեր եմ ձոնում հոգուդ սխրանքին,
Մտքիս կապերը բացվում են մեկեն
ՈՒ հաղթանակիդ շքերթը տոնում:
Դու` խոհոմություն, զորություն ու խիղճ,
Եթե չլինես` կմնանք անզոր,
Քեզ ձոնած երգս,այո’,շատ է քիչ,
Մեր հպարտություն, քաջարի’ զինվոր:
Մելինե Պետրոսյան
Հ.լ./գրակ 4