Արցախի պետական համալսարան

SAM 5319 SAM 5327

Դեկտեմբերի 9-ին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հանդիպել է ԱրՊՀ իրավագիտության բաժնի  ուսանողների և դասախոսների հետ:

Բացելով հանդիպումը ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը երախտագիտություն է հայտնել Ա. Մոսիյանին հրավերն ընդունելու համար, ապա ներկայացրել վերջինիս աշխատանքային կենսագրությունը:

Ա. Մոսիյանը, ողջունելով նման հանդիպումները, իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և  հավաստիացրել, որ պատրաստ է պարբերաբար հանդիպումներ ունենալ ինչպես իրավաբանության, այնպես էլ մյուս բաժինների ուսանողների հետ:

Գլխավոր դատախազը հակիրճ ներկայացրել է ԼՂՀ գլխավոր դատախազության կառուցվածքը, ստորաբաժանումներն ու դրանց գործառույթները, լիազորություններն ու նրանց  գործունեության իրավական հիմքերը: Ա. Մոսիյանը խոսել է դասախազության աշխատակարգի մասին` մանրամասնելով իրավական մի շարք ակտեր, որոնք ընկած են դրա գործունեության հիմքում: Այս առումով նա առանձնացրել է կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժին:

Հանդիպման ընթացքում Ա. Մոսիյանը պատասխանել է ներկաներ հարցերին, որոնք վերաբերում էին կոռուպցիոն ռիսկերին և «Կոռուպցիոն հանցագործությունների մասին» օրենքինհասարակական կարգի պահպանմանը, դրա խախտման դեմ պայքարի միջոցներին, քրեական դատավարության օրենքի նախագծին և այլն:

Հարցին, թե դատախազության որ ուղղություններն է գլխավոր դատախազը համարում կայացած և որոնք կատարելագործվելու կարիք ունեն, Ա. Մոսիյանը պատասխանել է. «Այն, որ դատախազության բոլոր օղակները ճիշտ և ժամանակին կարողանում են կատարել իրենց առջև դրված խնդիրը, փաստ է: Այլ բան է` ինչպես: Սակայն եթե ասեմ, որ դասախազությունը կատարելագործման կարիք ունի, սխալված չեմ լինի, քանի որ արդարադատությունը այն գործընթացն է, որ մշտապես զարգացում և աճ է պահանջում»:

Վերջում դատախազը ապագա իրավաբաններին հորդորել է հնարավորինս խորությամբ տիրապետել մասնագիտության նրբություններին, և դրանք կրիրառել ոչ միայն ապագա աշխատավայրում, այլ` նաև հասարակության իրավագիտակցության բարձրացման համար: