ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ

09.12

2015

nkar

Դեկտեմբերի 9-ին ԱրՊՀ սպորտդահլիճում կազմակերպվել էր  «Ուրախ մեկնարկ» խաղ-մրցույթը:

Հիմքում ունենալով «Ֆիզիկապես և հոգեպես առողջ սերունդ» կարգախոսը` ՈւԽ-ի  և ՖԴ ամբիոնի նախաձեռնության նպատակը սպորտի, ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպին միտված ծրագրերի մասսայականացումն է:

Մրցույթին մասնակցում էին բանասիրական, բնագիտական, մանկավարժության և սպորտի, տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողական  թիմերը:

Մասնակից ուսանողները իրենց ուժերը փորձել են վեց մեկնարկներում` արգելքներ հաղթահարելու, բառ կազմելու, գնդակի վարումով, թենիսի գնդակով, գնացքի և պարանի ձգման:

Մրցութային 6 մեկնարկների արդյունքում հաղթող ճանաչվեց մանկավարժության և սպորտի ֆակուլտետը, և հաջորդաբար` տնտեսագիտության և ճարտարագիտության, բանասիրության, բնագիտական ֆակուլտետների թիմերը:

Բոլոր թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի թիմին, որպես հաղթողի, հանձնվել է փոխանցիկ գավաթը: Շնորհակալագիր էր նախատեսվել նաև «Լավագույն խաղացող» անվանակարգի համար, որը տրվել է  հաղթող թիմի անդամ Արինա Սաֆարյանին:

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել խաղի կազմակերպիչներին նախաձեռնության, իսկ թիմերին` մասնակցության համար և հույս հայտնել, որ սպորտային միջոցառումները ծառայելու են իրենց նպատակին: