Դեկտեմբերի 9-ին ԱրՊՀ սպորտդահլիճում կազմակերպվել էր «Ուրախ մեկնարկ» խաղ-մրցույթը:
Հիմքում ունենալով «Ֆիզիկապես և հոգեպես առողջ սերունդ» կարգախոսը` ՈւԽ-ի և ՖԴ ամբիոնի նախաձեռնության նպատակը սպորտի, ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպին միտված ծրագրերի մասսայականացումն է:
Մրցույթին մասնակցում էին բանասիրական, բնագիտական, մանկավարժության և սպորտի, տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողական թիմերը:
Մասնակից ուսանողները իրենց ուժերը փորձել են վեց մեկնարկներում` արգելքներ հաղթահարելու, բառ կազմելու, գնդակի վարումով, թենիսի գնդակով, գնացքի և պարանի ձգման:
Մրցութային 6 մեկնարկների արդյունքում հաղթող ճանաչվեց մանկավարժության և սպորտի ֆակուլտետը, և հաջորդաբար` տնտեսագիտության և ճարտարագիտության, բանասիրության, բնագիտական ֆակուլտետների թիմերը:
Բոլոր թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի թիմին, որպես հաղթողի, հանձնվել է փոխանցիկ գավաթը: Շնորհակալագիր էր նախատեսվել նաև «Լավագույն խաղացող» անվանակարգի համար, որը տրվել է հաղթող թիմի անդամ Արինա Սաֆարյանին:
ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել խաղի կազմակերպիչներին նախաձեռնության, իսկ թիմերին` մասնակցության համար և հույս հայտնել, որ սպորտային միջոցառումները ծառայելու են իրենց նպատակին: