ԴԵ, ԱՂՋԻԿՆԵՐ

09.12

2015

SAM 5283 SAM 5307

ԱրՊՀ հանրակացարանում կազմակերպված միջոցառումների շարքը համալրվեց ևս մեկով:

ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված «Դե, աղջիկներ» խաղ-մրցույթին մասնակցում էին հանրակացարանաբնակ աղջիկներից կազմված երեք թիմեր` «Նախշուն բաջի», «Աստղ»,«Խոզյայուշկա»:

Մրցույթի կանոնների համաձայն, թիմի մասնակիցները պատրաստել են հյութ, թթու, հարդարել միմյանց մազերը, մասնակցել մնջախաղի և կիսվել համալսարանի հետագա ընթացքի մասին իրենց պատկերացումներով:

Մրցութային 5 փուլերի արդյունքում հաղթող է  ճանաչվել «Խոզյայուշկա» թիմը, որը պարգևատրվել է պատվոգրով, իսկ մյուս մասնակիցները` նվերներով:

Ժյուրիի նախագահ ՈւՇՇՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհավորել է կազմակերպիչներին և մասնակիցներին հետաքրքիր մրցույթի կապակցությամբ և հույս հայտնել, որ նույն խանդավառությամբ շարունակելու են մասնակցել համալսարանում կազմակերպվող բոլոր միջոցառումներին: