Արցախի պետական համալսարան

ՆԶՊ ամբիոնը, անմասն չմնալով համալսարանում կազմակերպվող միջոցառումներից, դեկտեմբերի 2-ին «Դիպուկ հրաձիգ» խմբակի շրջանակներում կազմակերպել էր հրաձգության մրցույթ:

«Դիպուկ հրաձիգ» խմբակի ղեկավար Վահագն Ծատուրյանի խոսքով մրցույթին մասնակցում էին ԱրՊՀ տարբեր ֆակուլտետների 30 ուսանողներ, որոնց մի մասը խմբակի մշտական  անդամներ են, իսկ մյուս մասը` առաջին անգամ է ձորձում ուժերը:

«Առաջին անգամը չէ, որ հրաձգության մրցույթ է կազմակերպվում, բայց ուսանողների մոտ նույն ոգևորվածությոնն ու խանդավառությունն է նկատվում: Գտնելով հակամարտության գոտում, կարևոր եմ համարում ինչպես նման մրցույթների դերը, այնպես էլ խմբակի գործունեությունը»,-  նշել է ՆԶՊ ամբիոնի վարիչ Մավրիկ Գրիգորյանը:

Անհատական պայքարում կատարած առավելագույն կրակոցներով տղաներից` Էրիկ Հակոբջանյանը (իրավագիտություն, 4-րդ կուրս), աղջիկներից` Նուշիկ Սարգսյանը (ռ.լ./գրակ., 2-րդ կուրս) գրավել են առաջին տեղը