Դեկտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ:
Հանդիպմանը ներկա էին կրթության գիտության նախարար Սլավա Ասրյանը, ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ և այլ պաշտոնատար անձիք:
Հանրապետության նախագահը պաշտոնատար անձանց հետ հարգանքի տուրք է մատուցել ԱրՊՀ զոհված ուանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Հանդիպումը սկսվել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի ողջույնի խոսքով: Հանդիպման ընթացքում ԼՂՀ նախագահը կարևորել է կրթության ու գիտության մեծագույն դերակատարությունը պետության կայացման գործում: Նախագահն իր ելույթում ներկայացրել է նաև երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Պատասխանելով ներկաների հարցերին` Բակո Սահակյանը հանգամանորեն ներկայացրել է տարբեր ոլորտներին առնչվող վիճակագրական տվյալներ և փաստացի ցուցանիշներ:
Հանդիպումն ավարտվել է ռեկտորի շնորհակալական խոսքով: Մանուշ Մինասյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումների կազմակերպումն ու անցկացումը երիտասարդներիս շրջանում ավելի է բարձրացնում կրթության և գիտության արժեքը: «Այսպիսի հանդիպումները ևս մեկ առիթ են` համոզվելու համար, ու կրթությունն ու գիտությունը երկրի ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում են»,-եզրափակել է ռեկտորը:
Լրագրություն 4
Դանիելյան Լուսինե