Արցախի պետական համալսարան

IMG 2673

Դեկտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահ  Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի  պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ:

Հանդիպմանը ներկա էին  կրթության գիտության նախարար Սլավա Ասրյանը,  ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ ԱԺ  պատգամավորներ և այլ պաշտոնատար անձիք:

Հանրապետության նախագահը պաշտոնատար անձանց հետ հարգանքի տուրք է  մատուցել ԱրՊՀ  զոհված  ուանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հանդիպումը սկսվել է  ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի  ողջույնի խոսքով: Հանդիպման ընթացքում ԼՂՀ նախագահը կարևորել է  կրթության ու գիտության  մեծագույն դերակատարությունը պետության կայացման գործում: Նախագահն իր ելույթում ներկայացրել է նաև երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Պատասխանելով  ներկաների հարցերին` Բակո Սահակյանը հանգամանորեն ներկայացրել է  տարբեր ոլորտներին առնչվող վիճակագրական տվյալներ և փաստացի ցուցանիշներ:

Հանդիպումն ավարտվել է ռեկտորի  շնորհակալական խոսքով: Մանուշ  Մինասյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումների կազմակերպումն ու անցկացումը երիտասարդներիս շրջանում ավելի է բարձրացնում կրթության և գիտության արժեքը: «Այսպիսի հանդիպումները ևս մեկ առիթ են` համոզվելու համար, ու կրթությունն ու գիտությունը երկրի ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում են»,-եզրափակել է ռեկտորը:

Լրագրություն 4 

Դանիելյան Լուսինե