Արցախի պետական համալսարան

Փորձուսուցումը  համարվում է մասնագիտական կրթության բաղկացուցիչ մասերից մեկը: Այն հնարավորություն է տալիս անմիջական կապ ստեղծելու ուսանողի տեսական պատրաստվածության  և նրա ապագա մասնագիտական գործունեության միջև:

Նպատակ ունենալով աջակցել ուսանողին` Արցախի պետական համալսարանը սահմանում է  փորձուսուցման բոլոր տեսակներիուսումնական (մանկավարժական), արտադրական, նախադիպլոմայինկազմակերպում և իրականացում` ստացած գիտելիքների հիման վրա ձևավորելով աշխատանքային կարողություններ և մասնագիտական հմտություններ:

Ուսանողների մանկավարժական պրակտիկայի կազմակերպումն իրականացվում է համապատասխան կրթագիտական հաստատություններում, որտեղ յուրաքանչյուր ուսանողի կցվում է առանձին ղեկավար, ում անմիջական վերահսկողությամբ էլ իրականացվում է փորձուսուցումը:

Մանկավարժական պրակտիկայի կազմակերպումը դիտելով իբրև  մասնագետների պատրաստման կարևորագույն բաղադրիչ` նեյեմբերի 9-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի  համար 1,2,7,10 հիմնական դպրոցներում և երկու մանկապարտեզներում կազմակերպվել է նախատեսված չափորոշիչներով մանկավարժական փորձուսուցում:

Յուրացված տեսական գիտելիքների ամրապնդմանը, ուսումնառության ընթացքում ձեռք բերված հմտությունների և կարողությունների կիրռառմանն ուղղված գործընթացին ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում մասնակցել են մոտ 170 ուսանող` հետևյալ մասնագիտությունների գծով` մանկավարժություն և մեթոդիկա, կերպարվեստ, ՆԶՊ, պատմություն, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն:

Փորձուսուցման 3-4 շաբաթների ընթացքում ուսանողները հասցրել են ոչ միայն լավագույնս դրսևորվել իբրև մասնագետներ, այլ նաև` որպես մանկավարժներ և հոգեբաններ: Վերջիններիս կողմից համապատասխան խմբերի հետ կազմակերպվել են բաց դասեր, ինտելեկտուալ խաղեր, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ: