Արցախի պետական համալսարան

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

        ԼՂՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 28-ի N910 որոշման համաձայն ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների զավակ ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումը կազմակերպվում է 2015-2016 ուստարում 2-րդ կիսամյակից սկսած:Նման կարգավիճակ ունեցող ուսանողները փոխհատուցումից օգտվելու համար, անհրաժեշտ է մինչև 2-րդ կիսամյակի պարապմունքների սկիզբը ներկայացնեն ՊԲ - ից կամ զինվորական  կոմիսարիատից համապատասխան տեղեկանք:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ:<<Զինվորական ծառայության անցնելու մասին>> օրենքի 6-րդ կետի համաձայն սպաների պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը հետևյալն է.

- կրտսեր սպայական կազմ ( կրտսեր լեյտենանտ, լեյտենանտ, ավագ լեյտենանտ, կապիտան) -58 տարեկան 

- ավագ սպայական կազմ(մայոր,փոխգնդապետ,գնդապետ)-60 տարեկան

- բարձրագույն սպայական կազմ-68 տարեկան