Արցախի պետական համալսարան

SAM 5988   SAM 6002

 

 

     Հունվարի 20-ին  հեռակա ուսուցման համակարգի մի խումբ ուսանողների հետ հանդիպել է ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:

     Վ. Յարամիշյանը ներկաների հետ քննարկել է հեռակա ուսուցման գործընթացի, ուսանողների իրավունքների և պարտականությունների, նրանց հնարավորությունների և արտոնությունների, ուսանողական ինքնավար կառույցներին անդամակցելու, համալսարանի կառավարմանը մասնակցելու, էլեկտրոնային հասցեների տրամադրման, համալսարանական կյանքի և այլի հետ կապված մի շարք հարցեր:  

      Առաջնորդվելով ուսանողակենտրոն կրթության սկզբունքով և կարևորելով հեռակա ուսուցման համակարգի ուսանողների դերը համալսարանի զարգացման գործում` Վ. Յարամիշյանը կոչ է արել անմասն չմնալ համալսարանում տեղի ունեցող գործընթացներին և դրանց անմիջական մասնակիցը լինել: Պրոռեկտորը այն  կարծիքնէ հայտնել, որ առանց  հետադարձ կապի  և բաց  զրույցի  հնարավոր  չէ  լուծում  տալ ուսանողին  հուզող  խնդիրներին, քանի որ «ուսանողների առաջարկություններն ու  կարծիքները  միշտ էլ բուհի ղեկավարության ուշադրության  կենտրոնում  են»:            

     Ուսանողական նախաձեռնություններին ակտիվորեն մասնակցելու, համալսարանական միջավայրի լիիրավ ներկայացուցիչներ դառնալու և համալսարանի հնարավորություններն ի նպաստ ինքնազարգացման օգտագործելու կոչ արեցին դեկանները, ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի պետ Նարինե Աբրահամյանը, ՈւԽ նախագահ Արթուր Ամիրջանյանը:

      Հանդիպման վերջում ուսանողները լրացրել են ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի մեթոդիստների  կողմից  մշակված  հարցաթերթիկներ` գնահատելով համալսարանի ուսուցման կազմակերպման որակը, գիտելիքների ստուգման համակարգը, ստացած գիտելիքներից բավարարվածությունը և այլն: