Արցախի պետական համալսարան

IMG 3086    IMG 3100

      Ոչ ֆորմալ կրթության զարգացման ծրագիր շրջանակներում հունվարի 22-ին ԱրՊՀ-ում հյուրընկալված ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության իսնստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հանդես է եկել դասախոսությամբ: 

     Բացելով հանդիպումը` ռեկտոր Մանուշ Մինասյանը ներկայացրել է Պ. Ավետիսյանի ծանրակշիռ ավանդը նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման գործում, ինստիտուտի վերջին տարիների աշխատանքային գործունեությունը և այլն:

     Հանդես գալով «Երկրագործությունից մինչև պետականություն» թեմայով դասախոսությամբ` ակադեմիկոսը անդրադարձել է դաշտային հետազոտական աշխատանքներին, պեղումներին, այս ուղղությամբ կատարված աշխատանքների ձեռքբերումներին, հայոց մշակութային խնդիրներին, ժամանակակից մշակութային կապիտալին և այս համատեքստում պատմամշակութային ժառանգության դերին:

    Սկսելով վաղնջական ժամանակների` Պ. Ավետիսյանը խոսել է Հայկական լեռնաշխարհում երկրագործության սկզբնավորումից, քաղաքակրթության առաջին քայլերից և նախամարդու էվայլուցիայից` մինչև պետություն ու պետականություն: Այս առումով, ի դեմս Հնագիտության և ազգագրության իսնստիտուտի, նպատակային և արդունավետ աշխատանքներ են իրականացվել:

    «Այսօր մենք Հայաստանի տարածքում պեղված քարե դարի հուշարձաններից ձեռք բերված տվյալներով կարողանում ենք այնպիսի վերակազմավորումներ անել, որ փոխում են պատկերացումները Եվրասիայում բնակեցման խնդիրների մասին տեսակետների վերաբերյալ»,- նշել է պատմաբանը: