Արցախի պետական համալսարան

IMG 3428  IMG 3437

 

Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով բանակ-հասարակություն կապն ու դրա ամրապնդումը` Արցախի պետական համալսարանի ղեկավարությունը հաճախակի է նախաձեռնում համատեղ միջոցառումներ, հանդիպումներ, դասախոսություններ, զրույցներ: Այս կապի հիմքում ունենալով «Հզոր ենք միասին» կարգախոսը` ԱրՊՀ-ականներն Հայրենյաց պաշտպանի օրը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում հանդես եկան համերգային համատեղ ծրագրով: 

 

1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատայինների առաջին հաղթանակը կայսերական Գերմանիայի դեմ հիմք հանդիսացավ «Կարմիր բանակի» ստեղծման, որից չորս տարի անց` 1922 թվականին նույն օրը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ն սկսեցին նշել որպես Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի համազգային օր: Խորհրդային միության փլուզումից հետո տոնը ստացավ նոր բովանդակություն` կոչվելով վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր: Ոմանց  համար փետրվարի 23-ը, այնուամենայնիվ, բոլոր այն տղամարդկանց օրն է , ովքեր ծառայում կամ ծառայել են բանակում կամ այլ ուժային կառուցում:

Միջոցառման հեղինակները հայրենիքի մերօրյա պաշտպաններին ասմունքի, պարային և երաժշտական համարներով ներկայացել էին շնորհավորելու, հերթական անգամ քաջալերելու եւ հավաստիացնելու, որ հասարակությունը միշտ զինվորի հետ է, զինվորի կողքին: Զինվորականները հանդիսատեսի դերում չէին միայն. նրանց ոգևորությունն այնքան մեծ էր, որ  չնախատեսված ելույթներ ևս եղան` հայրենասիրական երգեր, պարեր և այլն:

Այս կերպ համալսարանականները նաև իրենց երախտագիտությունը հայտնեցին փխրուն խաղաղությունը ապահովելու համար, իսկ զինվորները հերթական անգամ վստահեցրին, որ հայրենիքի սահմաններն անառիկ պահելու սուրբ գործն ապահով ձեռքերում է: