ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Դեկան` տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Յակովի Մանգասարյան
էլ. հասցե` mangasaryanruzanna15@asu.am
Տնտեսագիտության ֆակուլտետի ռազմավարական ծրագիր
Տնտեսագիտության ֆակուլտետը տարբեր ժամանակներում հանդես է եկել տարբեր անվանումներով և ունեցել է տարբեր կառուցվածք: 1992-1993 ուս.տարում այն կոչվել է ժողտնտեսության ֆակուլտետ: Այնուհետև ֆակուլտետն անվանվել է ճարտարագիտատնտեսագիտական: 2002-2003 ուս.տարում ֆակուլտետից առանձնանում է ճարտարագիտական բաժինը՝ որպես ինքնուրույն ֆակուլտետ, իսկ հումանիտար ֆակուլտետից առանձնացվում է իրավաբանական բաժինը և կազմավորվում նոր՝ տնտեսաիրավաբանական ֆակուլտետ, որը գործել է մինչև 2015թ-ը: 2015-2016 ուս տարում իրավաբանական բաժինը հանվում է ֆակուլտետից, իսկ ճարտարագիտական բաժինը նորից միացվում ֆակուլտետին և կազմավորվում է տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը, որը գործել է մեկ ուսումնական տարի: 2016-2017 ուս տարուց գործում է տնտեսագիտության ֆակուլտետը, որի կազմում ներառվում են միայն տնտեսագիտական մասնագիտությունները:
ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Տնտեսագիտության ֆակուլտետի ռազմավարության համաձայն ֆակուլտետի առաքելությունը աշխատանքի շուկայի պահանջարկին համահունչ, մասնագիտական գիտելիքներով և հմտություններով մրցունակ, համամարդկային արժեքները ճանաչող, գիտելիքահեն տնտեսության կայացմանն աջակցող մասնագետների պատրաստումն է:
ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Ֆակուլտետի տեսլականն է՝ բարձրացնել ստորաբաժանման գործունեության արդյունավետությունը, նպաստել ֆակուլտետի մրցունակության բարձրացմանը, ապահովել կրթական բարձր որակի մշակույթի ձևավորումը, մատուցվող կրթական ծառայությունների համապատասխանությունը և համադրելիությունը միջազգային չափանիշներին:
Ֆակուլտետի կրթական գործունեությունը համահունչ է փոփոխվող միջավայրի առաջարկող պայմաններին: Այդ առումով, ֆակուլտետի ամբիոնները պարբերաբար վերանայում և արդիականացնում են դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերը, ինչպես նաև բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցվածքը:
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ֆակուլտետի ամբիոններում իրականացվում են աշխատանքներ` ուղղված ուսումնա-արտադրական և գիտամանկավարժական փորձուսուցումների արդյունավետ կազմակերպմանը, կուրսային և ավարտական աշխատանքների, մագիստրոսական ատենախոսությունների թեմաների համապատասխանեցմանը ԱՀ և ՀՀ տնտեսությունների ժամանակակից խնդիրներին:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ֆակուլտետում սերտացվում են կապերը ՀՀ գործընկերների հետ և իրականացվում համատեղ աշխատանքներ: Ֆակուլտետը մշտական կապ ունի Սլավոնական, Երևանի Պետական և Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարանների հետ: Այդ համագործակցությունն արտահայտվում է ինչպես նոր մասնագիտական գրականության, ուսումնական պլանների ձեռք բերման, այնպես էլ տարբեր արդիական թեմաների շուրջ գիտաժողովների մասնակցության միջոցով: Համագործակցությունը ԵՊՏՀ-ի հետ արտահայտվում է նաև մասնագետների հրավիրման և դասախոսությունների վարման և ԵՊՏՀ-ում վարվող դասախոսություններին ֆակուլտետի ուսանողների մասնակցության միջոցով: Ֆակուլտետում դասախոսությամբ հանդես են գալիս նաև Չեխիայի Դաշնության CERGE-EI պետական համալսարանի դասխոսները: Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մասնակցել են նաև արտերկրներում կազմակերպվող գիտաժողովներին:
ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Համալսարանական կրթության զարգացման քաղաքականության շրջանակներում ֆակուլտետում իրականացվում են մի շարք գիտական միջոցառումներ հիշյալ ձևաչափերով՝
- գիտական ընթերցումներ,
- գիտաճանաչողական ընթերցումներ,
- կլոր սեղաններ, որի քննարկումների թեմատիկան ընդգրկում է Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք հիմնախնդիրներ: Մասնակցում են ֆակուլտետի պրոֆեսորադասխոսական անձնակազմը, մագիստրանտները, ԱրՊՀ ղեկավարությունը, ԱՀ պետ. նախարարը, պետական այրեր, կառավարության անդամներ, ոլորտի պատասխանատու մասնագետներ, գործարարներ:
Ֆակուլտետի ղեկավարությունը պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ համատեղ զգալի աշխատանքներ է նախաձեռնում ինչպես ներհամալսարանական, այնպես էլ Հանրապետության սահմաններից դուրս կազմակերպվող գիտական միջոցառումներին ուսանողների մասնակցությունը ապահովելու համար: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է ամենամյա մրցույթ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի բարձր առաջադիմությամբ ուսանողներին <<Իսահակ Իսահակյանի>> անվան կրթաթոշակ նշանակելու համար: Մրցույթին մասնակցում են նաև ֆակուլտետի գերազանց առաջադիմությամբ ուսանողները, որոնց հետազոտությունները արժանանում են մրցանակի: Նրանց տրվում է <<Իսահակ Իսահակյանի>> անվան կրթաթոշակ և «Գառնիի» անվան հուշադրամ: Ֆակուլտետի ուսանողները ակտիվ մասնակցում են նաև ԱրՊՀ-ում «Ոչ ֆորմալ կրթություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվող անվանի գիտնականների գիտական սեմինարներին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, <<Ֆինանսական համակարգի հաշտարարի>> գրասենյակի, «Ղուկաս Քորփորեյշըն» ՓԲԸ-ի և ճանաչում ունեցող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից կազմակերպող դասընթացներին:
ֆակուլտետի միջոցառումների շրջանակը ներառում է նաև բուհ-դպրոց համագործակցությունը: Ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողները այցելում են ավագ դպրոցներ ու վարում խորհրդատվական - ճանաչողական դասեր, հանդես են գալիս տնտեսագիտական տարբեր թեմաների վերաբերյալ բանախոսություններով: Նպատակը՝ ավագ դասարանների աշակերտների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումն է և աշակերտների շրջանում մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձևավորումը: Համագործակցության շրջանակում ֆակուլտետում կլոր սեղան ձևաչափով կազմակերպվում են քննարկումներ` նվիրված ֆակուլտետի անցած ուղուն, մասնագիտությունների դերի և նշանակության վերհանմանը: Քննարկումներին մասնակցում են ավագ դպրոցների աշակերտները, մանկավարժները, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Նպատակը՝ ավագ դասարանների աշակերտների շրջանում տնտեսագիտական մասնագիտությունների նկատմամբ գրավչության ձևավորումն է:
ֆակուլտետի ղեկավարությունը և ուսխորհուրդը կրթական և գիտական միջոցառումներից զատ, ուսանողների բարոյական, ստեղծագործական կյանքն բովանդակալից դարձնելու նպատակով կազմակերպում է նաև մշակութային և ժամանցային միջոցառումներ:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բակալավրիատ
-Տնտեսագիտության տեսություն
- Ֆինանսներ
-Հաշվապահական հաշվառում
Տնտեսագիտություն
- Տնտեսագիտություն
Հաշվապահական հաշվառում և հարկում
- Հաշվապհական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի/
Ֆինանսներ
- Ֆինանսներ /ըստ ոլորտի/
Զբոսաշրջություն
-Զբոսաշրջություն
Մագիստրատուրա
Հաշվապահական հաշվառում և հարկում
-Հաշվապահական հաշվառում և աուդիտ
-Ֆինանսներ
- Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
Կառավարում
- Կառավարում
Տնտեսագիտության ֆակուլտետն ունի 2 ամբիոն:
Տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոն