Արցախի պետական համալսարան

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Դեկան` տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա  Յակովի Մանգասարյան

էլ. հասցե` mangasaryanruzanna15@asu.am

Տնտեսագիտության ֆակուլտետի ռազմավարական ծրագիր

Տնտեսագիտության ֆակուլտետը տարբեր ժամանակներում հանդես է եկել  տարբեր անվանումներով  և ունեցել է տարբեր կառուցվածք: 1992-1993  ուս.տարում այն կոչվել է ժողտնտեսության ֆակուլտետ:  Այնուհետև ֆակուլտետն  անվանվել է ճարտարագիտատնտեսագիտական:  2002-2003  ուս.տարում ֆակուլտետից առանձնանում է ճարտարագիտական բաժինը՝ որպես ինքնուրույն ֆակուլտետ, իսկ հումանիտար ֆակուլտետից առանձնացվում է  իրավաբանական բաժինը և կազմավորվում նոր՝ տնտեսաիրավաբանական ֆակուլտետ, որը գործել է մինչև 2015թ-ը: 2015-2016 ուս տարում իրավաբանական բաժինը հանվում է ֆակուլտետից, իսկ ճարտարագիտական բաժինը նորից միացվում  ֆակուլտետին և կազմավորվում է տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը, որը գործել է մեկ ուսումնական տարի: 2016-2017 ուս տարուց գործում է տնտեսագիտության ֆակուլտետը, որի կազմում ներառվում են միայն տնտեսագիտական մասնագիտությունները:  

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսագիտության ֆակուլտետի ռազմավարության  համաձայն ֆակուլտետի առաքելությունը աշխատանքի շուկայի պահանջարկին համահունչ, մասնագիտական գիտելիքներով  և  հմտություններով  մրցունակ,  համամարդկային արժեքները ճանաչող, գիտելիքահեն տնտեսության կայացմանն աջակցող  մասնագետների պատրաստումն է:  

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ֆակուլտետի տեսլականն է՝  բարձրացնել  ստորաբաժանման գործունեության արդյունավետությունը, նպաստել  ֆակուլտետի  մրցունակության բարձրացմանը, ապահովել կրթական բարձր որակի մշակույթի  ձևավորումը,  մատուցվող  կրթական ծառայությունների   համապատասխանությունը և համադրելիությունը միջազգային չափանիշներին:

Ֆակուլտետի կրթական գործունեությունը համահունչ է փոփոխվող  միջավայրի առաջարկող պայմաններին: Այդ առումով, ֆակուլտետի ամբիոնները  պարբերաբար վերանայում և արդիականացնում են դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերը, ինչպես նաև բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցվածքը: 

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ֆակուլտետի ամբիոններում իրականացվում  են աշխատանքներ` ուղղված ուսումնա-արտադրական և  գիտամանկավարժական փորձուսուցումների արդյունավետ կազմակերպմանը, կուրսային և ավարտական աշխատանքների, մագիստրոսական  ատենախոսությունների թեմաների համապատասխանեցմանը ԱՀ և ՀՀ տնտեսությունների ժամանակակից խնդիրներին:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ֆակուլտետում սերտացվում են կապերը ՀՀ գործընկերների հետ և իրականացվում  համատեղ աշխատանքներ: Ֆակուլտետը մշտական կապ ունի Սլավոնական, Երևանի Պետական և Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարանների հետ: Այդ համագործակցությունն արտահայտվում է ինչպես նոր մասնագիտական գրականության, ուսումնական պլանների ձեռք բերման, այնպես էլ տարբեր արդիական թեմաների շուրջ գիտաժողովների մասնակցության  միջոցով: Համագործակցությունը ԵՊՏՀ-ի հետ արտահայտվում է նաև  մասնագետների հրավիրման և դասախոսությունների վարման և ԵՊՏՀ-ում վարվող դասախոսություններին ֆակուլտետի ուսանողների մասնակցության  միջոցով: Ֆակուլտետում դասախոսությամբ հանդես են գալիս նաև  Չեխիայի Դաշնության CERGE-EI պետական համալսարանի դասխոսները: Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մասնակցել են նաև արտերկրներում   կազմակերպվող գիտաժողովներին:

ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համալսարանական կրթության զարգացման քաղաքականության շրջանակներում ֆակուլտետում իրականացվում  են մի շարք գիտական միջոցառումներ հիշյալ ձևաչափերով՝

  1. գիտական ընթերցումներ,
  2. գիտաճանաչողական ընթերցումներ,
  3. կլոր սեղաններ, որի քննարկումների թեմատիկան ընդգրկում է Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք հիմնախնդիրներ: Մասնակցում են ֆակուլտետի պրոֆեսորադասխոսական անձնակազմը, մագիստրանտները, ԱրՊՀ ղեկավարությունը, ԱՀ պետ. նախարարը, պետական այրեր, կառավարության անդամներ, ոլորտի պատասխանատու մասնագետներ, գործարարներ:

Ֆակուլտետի ղեկավարությունը պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ համատեղ զգալի  աշխատանքներ է նախաձեռնում ինչպես ներհամալսարանական, այնպես էլ Հանրապետության սահմաններից դուրս կազմակերպվող գիտական միջոցառումներին  ուսանողների մասնակցությունը ապահովելու համար: ՀՀ  Կենտրոնական բանկը հայտարարում է ամենամյա մրցույթ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի բարձր առաջադիմությամբ ուսանողներին <<Իսահակ Իսահակյանի>> անվան կրթաթոշակ նշանակելու համար: Մրցույթին մասնակցում են նաև ֆակուլտետի գերազանց առաջադիմությամբ ուսանողները, որոնց  հետազոտությունները արժանանում են մրցանակի: Նրանց տրվում է <<Իսահակ Իսահակյանի>> անվան կրթաթոշակ և   «Գառնիի» անվան հուշադրամ: Ֆակուլտետի ուսանողները ակտիվ  մասնակցում են նաև ԱրՊՀ-ում «Ոչ ֆորմալ կրթություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվող անվանի գիտնականների գիտական սեմինարներին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի,  <<Ֆինանսական համակարգի հաշտարարի>> գրասենյակի, «Ղուկաս Քորփորեյշըն» ՓԲԸ-ի  և ճանաչում ունեցող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից   կազմակերպող    դասընթացներին:

ֆակուլտետի միջոցառումների շրջանակը ներառում է նաև բուհ-դպրոց համագործակցությունը: Ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողները  այցելում են  ավագ դպրոցներ  ու  վարում խորհրդատվական - ճանաչողական  դասեր, հանդես են գալիս տնտեսագիտական տարբեր թեմաների վերաբերյալ բանախոսություններով: Նպատակը՝ ավագ դասարանների աշակերտների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումն է և աշակերտների շրջանում մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձևավորումը: Համագործակցության շրջանակում ֆակուլտետում    կլոր սեղան ձևաչափով  կազմակերպվում են քննարկումներ` նվիրված ֆակուլտետի անցած ուղուն, մասնագիտությունների դերի և նշանակության վերհանմանը: Քննարկումներին  մասնակցում են ավագ դպրոցների աշակերտները, մանկավարժները, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Նպատակը՝ ավագ դասարանների աշակերտների շրջանում տնտեսագիտական մասնագիտությունների նկատմամբ գրավչության ձևավորումն է:

ֆակուլտետի  ղեկավարությունը և ուսխորհուրդը կրթական և գիտական միջոցառումներից զատ, ուսանողների  բարոյական, ստեղծագործական  կյանքն  բովանդակալից  դարձնելու նպատակով   կազմակերպում  է նաև  մշակութային և ժամանցային   միջոցառումներ:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բակալավրիատ

-Տնտեսագիտության տեսություն

- Ֆինանսներ

-Հաշվապահական հաշվառում

Տնտեսագիտություն

- Տնտեսագիտություն

Հաշվապահական հաշվառում և հարկում

- Հաշվապհական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի/

Ֆինանսներ

- Ֆինանսներ /ըստ ոլորտի/

Զբոսաշրջություն

-Զբոսաշրջություն

Մագիստրատուրա

Հաշվապահական հաշվառում և հարկում

-Հաշվապահական հաշվառում և աուդիտ

-Ֆինանսներ

- Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ

Կառավարում

- Կառավարում

Տնտեսագիտության  ֆակուլտետն ունի 2 ամբիոն:

 

 Ֆինանսահաշվային ամբիոն

 Տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոն