«ԳՏԻՐ ՔՈ ԱՊԱԳԱՆ»

25.02

2016

SAM 6064   SAM 6056

«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը փետրվարի 25-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողների համար կազմակերպել էր դասընթաց` «Գտիր քո ապագան» խորագրով:

«Արցախի երիտասարդների զարգացման կենտրոն»-ը, որը զբաղվում է երիտասարդների  կրթադաստիարկչական գործունեությամբ, այս անգամ փորձել է երիտասարդությանը ներգրավել կամավորական աշխատանքների մեջ: Այս նպատակով կազմակերպության ղեկավարությունը Արցախում կամավորական աշխատանք իրականացնող գերմանացի երիտասարդի միջոցով ներկայացրել է կամավորական աշխատանքների էությունը, սկզբունքն ու նպատակը` հայրենիքում և հայրենիքից դուրս:

«Կամավորների գործունեությունն ունի բավականին լայն շրջանակ, որն ընգրկում է փոխօգնության և ինքնօգնության ավանդական ձևերը, քաղաքացիական մասնակցության զանազան այլ ձևեր, որոնք իրականացվում են ի շահ հասարակության լայն շերտերի և, իհարկե, ինքնակամ»,- նշել է կազմակերպության ղեկավար Ս. Պետրոսյանը: