Արցախի պետական համալսարան

SAM 6135

ԱրՊՀ Գիտական խորհրդի փետրվարի 29-ի նիստում քննարկվել են  ԱրՊՀ ՊՈԱԿ 2016-2017 ուսումնական տարվա վարձավճարների տարեկան չափերն ու օրակարգային այլ հարցեր:

Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր ԱրՊՀ 2016-2017 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի վարձավճարների տարեկան չափերին: Ռեկտոր Մանուշ Մինասյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց հաջորդ ուսումնական տարվա նոր մասնագիտություններն ու դրանց վարձավճարների տարեկան չափերը, նաև հստակեցվեցին արդեն գործող մասնագիտությունների վարձավճարները:

Վարձավճարների չափերն, ընդհանուր առմամբ, փոփոխությունների չեն ենթարկվել, սահմանվել են «Տեղեկտվական տեխնոլոգիաներ» և «Զբոսաշրջություն» մասնագիտությունների վարձավճարները, համապատասխանաբար` 300 և 350 հազար դրամ:

Նիստի ընթացքում գիտխորհուրդը հաստատել է նախկինում ընդունված մի քանի կարգերում կատարված փոփոխություներըԱյսպես, «Ուսումնական աշխատանքների հաշվառման նորմեր»-ում հստակեցվել են ավարտական աշխատանքի,  մագիստրոսական թեզի վերահանձման ժամանակ ղեկավարի վարձատրության հետ կապված áõë³ÝáÕÇ ֆինանսական  պարտավորությունները: Համաձայն ընդունված կարգի, ավարտական աշխատանքի,  մագիստրոսական թեզի վերահանձնման դեպքում շրջանավարտը կցվում է համապատասխան ամբիոնին և ստանում նոր թեմա: Վերահանձնման դեպքում ավարտական աշխատանքի  ղեկավարը վարձատրվում է  20.000 դրամի չափով, իսկ մագիստրոսական թեզի ղեկավարը` 45.000 դրամի չափով:

Ըստ մեկ այլ կարգի, եթե ուսանողը 1-5 կիսամյակներում եզրափակիչ գնահատումով ավարտվող դասընթացից մինչև եզրափակիչ քննությունը հավաքել է 2-ից ցածր միավոր, ապա ուսանողին, իր դիմումի համաձայն, հնարավորություն է տրվում կրկնել  տվյալ դասընթացը 2-6 կիսամյակներում (հաջորդ ուսումնական տարում համապատասխան կուրսի հետ, անհատական ծրագրով, հեռակա ուսուցման համակարգի ուսումնական պարապմունքների ժամանակ): Հակառակ դեպքում ուսանողը ներկայացվում է հեռացման  ուսանողության շարքերից տվյալ կիսամյակի քննաշրջանից հետո: Ոչ ավարտական կուրսի առավելագույնը 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին  իրավունք է վերապահվում մինչև  ավարտական կուրսի ուսումնական տարվա սկիզբը լրացնելու  առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը,  վճարովի հիմունքներով վերահանձնելով ստուգումները առարկաները կամ կրկնելով դասընթացը: ¸ասընթացների կրկնման  համար ուսանողը պարտավոր է վճարել համապատասխան կրեդիտի դիմաց:

Նիստի ընթացքում լսվել են բնագիտական ֆակուլտետի աշխարհագրության, ֆիզիկայի, կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնների 2014-2015 ուսումնական տարվա հաշվետվություները,  հաստատվել գիտխորհրդին կից գործող հանձնաժողովների տարեկան աշխատանքային պլանները:

Այլ հարցերի շրջանակներում գիտխորհուրդը երաշխավորել է ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Շուշանիկ Սաղյանի «Հայոց լեզվի պատմության» երրորդ հատորի տպագրությունը: