Արցախի պետական համալսարան

SAM 6161

 

Անկախության 20 տարիների ընթացքում արտասովոր ուժով, խելքով, հնարամտությամբ կամ այլ հատկություններով աչքի ընկած հայերի մասին այսուհետեւ հնարավոր է տեղեկություններ իմանալ հայկական դյուցազնագրքի միջոցով

Գինեսի ռեկորդների գիրքը հիշեցնող «Դյուցազնագրքում» ներկայացված են Հայաստանի, Արցախի  և Սփյուռքի ամենահայտնի նվաճումները:  Այդ նվաճումների շարքը համալրում է ԱրՊՀ աշխարհագրության ամբիոնի  դասախոս Ռաֆիկ Սարգսյանի աշխատանքը:

Ռ. Սարգսյանին ընկերների և համախոհների շնորհիվ  հաջողվել է կյանքի կոչել 160 սմ x135սմ չափսի Հայկական լեռնաշխարհի ռելիեֆ-քարտեզ կազմելու գաղափարը:

«Յուրաքանչյուր զտարյուն հայի ուղեղի մի կետում «նստած է» ծովից ծով Հայաստանի կարոտը և այն ամեն մեկս յուրովի ենք արտահայտում: Իմ դեպքում այդ կարոտը ծնունդ տվեց մի գաղափարի, որի իրականացման բուն նպատակը ոչ այնքան դյուցազունների շարքին դասվելն էր, որքան ազգանպաստ գործ  կատարելը»,- այսպես է Ռ. Սարգսյանը մեկնաբանում հայկական լեռնաշխարհի ռելիեֆ-քարտեզի ստեղծումը: