Արցախի պետական համալսարան

       1930415 891029171015154 7808465844754472192 n               IMG 3612         

                                                 10437559 778344242297616 8681096978114540555 n

Մարտի 12-ին ԱրՊՀ նիստերի դահլիճում ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի նախաձեռնությամբ  կազմակերպվել էր տոնական համերգ` նվիրված կանանց միամսյակին:

Նախքան համերգային ծրագիրը ներկաներին, որոնց գերակշռող մասը համալսարանի կին աշխատակիցները և ուսանողուհիներն էին, կանանց նվիրված տոների կապակցությամբ շնորհավորել է ՈւՇՀՀՏԱ գծով պրեռեկտոր Վիտյա Յարամիշյանը` մաղթելով սեր և երջանկություն. «Ցանկանում եմ, որ միշտ լինեք քնքուշ ու գեղեցիկ, պայծառ ու հմայիչ, ջերմ ու հուզառատ: Թող սերը Ձեր կյանքում հավերժանա»:

Կնոջը ձոնելով գարնանային բոլոր գույներն ու բույրերը` ուսանողներն իսկական տոնի էին վերածել ոչ տոնական օրը` այդպիսով իրենց երախտագիտությունը, սերը, ջերմությունն ու քնքշանքն արտահայտելով առ իրենց սիրելիները, մայրերը, քույրերն ու ընկերուհիները:

Ոսանողական ակտիվի մասնակցությամբ կազմակերպված համերգի խոստումնալից բացումը նույնքան խոստումնալից ընթացք էր ենթադրում. համերգը բացվեց «Breeze Band» խմբի երաժշտական կատարումներով: Խմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն, ի դեպ, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանն էՀամալսարանի բեմահարթակում  «Breeze Band»-ի` օրվա խորհրդին համահունչ Անդրեյ Մետյաևի, «The Beatles»-ի, Ռուբեն Հախվերդյանի երգացանկից ընտրված կատարումները  մեծ խանդավառություն առաջացրեցին հանդիսատեսի շրջանում:

Համերգային ծրագիրը շարունակեցին համալսարանում գործող «Crazy Boys» և «Happy Girls», ազգագրական պարի խմբերի, ինչպես նաև անհատական պարային և երաժշտական կատարումները