Արցախի պետական համալսարան

SAM 6220  SAM 6221

Մարտի 14-ից 15-ը ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Արկադի Ավետիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր  շախմատի ներֆակուլտետային մրցաշար:

 

Շրջանաձև կարգով անցկացվող շախմատի մրցաշարի առաջին փուլին մասնակցում էին ութ տղա և ութ աղջիկ: Հանդիպելով եզրափակչում մասնակից ուսանողները իրենց ուժերը փորձել են ուժեղագույն մրցակիցների հետ: Արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել են իրավագիտության բաժնի չորրորդ կուսի ուսանող Դավիթ Հովհաննիսյանը և պատմության բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Սարդարյանը:  Հաղթողները պարգրատրվել են պատվոգրերով:

ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արթուր Ամիրջանյանը ողջունել է նման մտահղացումները և նշել, որ շախմատը հայերիս համար այլևս մարզաձև չէ, այլ կենսակերպ: Այն նպաստում է ստեղծագործ մտածողության և վերլուծական կարողության զարգացմանը: