Արցախի պետական համալսարան

2016թ-ի ապրիլի 18-ին Արցախի պետական համալսարանը հրավիրում է ուսանողներին և ասպիրանտներին մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ուսանողական գիտաժողովին:

            Գիտաժողովն անց է կացվելու հետևալ գիտական ուղղություններով`

            Ֆիզիկա-մաթեմատիկական և բնական գիտություններ`

            ● Մաթեմատիկա

            ● Տեղեկատվական տեխնոլոգիաներ

            ● Ֆիզիկատեխնիկական գիտություններ

            ● Կենսաբանական և քիմիական գիտություններ

            ● Աշխարհագրություն

            Սոցիո-հումանիտար գիտություններ`

            ● Փիլիսոփայություն

            ● Քաղաքական և պատմական գիտություններ

            ● Իրավաբանական գիտություններ

            ● Տնտեսական գիտություններ

            ● Բանասիրական և լեզվաբանական գիտություններ

            ● Հոգեբանություն

            ● Մանկավարժություն

            ● Մշակութաբանություն

            ● Սպորտ և ֆիզիկական կուլտուրա

           

Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ներկայացման կարգը:

Հոդվածի պատրաստման կարգը

            1. Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն:

            2. Հոդվածի տեխնիկական պահանջները ներկայաված են աղյուսակ 1-ում

Աղյուսակ 1.

Paper size

A4 (21.0x29.7)

Font

Times New Roman

Size

12

Top

2.5 cm

Bottom

2.5 cm

Left

3 cm

Right

2 cm

         3. Հոդվածը բաղկացած է անվանումից, հեղինակի անունից, ազգանունից, ներակայացրած կազմակերպության անվանումից, առանցքային բառերից, բուն տեքստից, օգտագործված գրականության ցանկից, հավելվածից (անհրաժեշտության դեպքում), ամփոփագրերից երեք լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

      4. Հոդվածի բովանդակության մեջ անհրաժեշտ է համարվում զետեղել հետազոտության նպատակն ու ակտուալությունը, խնդրի իրավիճակը, լուծման առաջարկվող մեթոդը, եզրահանգումները:

            5. Հոդվածի ծավալը չպետք է պակաս լինի 4 էջից և գերազանցի 10 էջը:

Գիտաժողովին մասնակցության կարգը

            Գիտաժողովն անց է կացվում առկա կամ հեռակա կերպով: Գիտաժողովին կարող են մասնակցություն ունենալ ուսանողները և ասպիրանտները: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016թ-ի մարտի 30-ը ներկայացնել դիմում-հայտ և հոդվածի տեքստը հետևյալ էլեկտրոնային հասեով` aramtadevosyan23@gmail.com: Դիմում-հայտն իր մեջ ներառում է` ԱԱՀ, էլեկտրոնային փոստի հասցեն, կազմակերպությունը, հոդվածի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը:

            Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

            Գիտաժողովի խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուով:

            Գիտաժողովի անցկացման վայրն է՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշի 5, Արցախի պետական համալսարան:

            Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+ 37497) 24 11 46 (ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ավանեսյան Վ. Մ), (+37497) 22 20 95 (ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Թադևոսյան Ա. Վ.):