Արցախի պետական համալսարան

 

SAM 6672  SAM 6691

Մարտի 25-ին ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժովը նվիրված էր Հովհաննես Շիրազի «Թոնդրակեցիները» պոեմին:

Հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյակի կապակցությամբ լույս տեսավ նրա «Թոնդրակեցիները» անտիպ պոեմը:  1954 թվականին գրված պոեմում ներկայացված են 11-րդ դարում հայ իրականության մեջ ծավալված դեպքերը` թոնդրակյան շարժումը: Ուսումնասիրելով և վերլուծելով  լեզվաբանական, գրականագիտական, պատմաբանական, քաղաքագիտական և փիլիսոփայական հայեցակետերով` գիտաժողովի մասնակիցները հանդես են եկել համապատասխան զեկույցներով` այսպիսով տարբեր տեսանկյուններից բացահայտելով «Թոնդրակեցիները» պոեմի պատմական հիմքը, գաղափարական կողմը, կերպարները, լեզուն և ոճը:

Հանդես գալով «Թոնդրակյան շարժման շիրազյան մեկնությունները» զեկույցով` բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանը նշել է, որ Շիրազի անտիպ աշխատության արժեքն ընդգծվում է այն պատճառով, որ նա պոեմի ամբողջ սյուժեն կառուցել է պատմական փաստաթղթերի հիման վրա` չշեղվելով պատմական ճշմարտությունից: Այսինքն` պոեմի սյուժեից պարզ է դառնում, որ հեղինակը ուսումնասիրել է պատմագիտական բոլոր աղբյուրները, ինչի մասին վկայում են պատմական անցքերը, դեպքերն ու դեմքերը:

Հովհ. Շիրազը, ուսումնասիրելով պատմագիտական աղբյուրները, պարզել է, որ թոնդրակյան աղանդավորական շարժումը հովանավորվել է դրսից և ուղղված էր հայոց պետականության` մասնավորապես Բագրատունիների թագավորության, հայ եկեղեցու և հայոց ընտանեկան սրբության  դեմ: «Թոնդրակեցիները սնվում էին դրսից, ինչպես բոլոր ժամանակների աղանդավորները: Նրանք քայքայում, քանդում էին հայ ընտանիքները, քարոզում էին կանանց համայնացում, և Շիրազը, տեսնելով այդ երևույթի վտանգավոր հետևանքները, ներկայացրել է միջնադարում տեղի ունեցած աղետալի շարժման իրական պատկերը»,- նշել է Շահեն Աբրահամյանը:

Գիտաժողովի ընթացքում մասնակիցները հասնդես են եկել զեկույցներուվ, որոնցում անդրադարձել են պոեմի գաղափարական, գեղագիտական, կրոնաքաղաքական  արժեքին, ժամանակի հասարակական կյանքի փիլիսոփայական իմաստավորմանը, պոեմի առանցքային և երկրորդական կերպարներին, նաև` պոեմի լեզվական գունապատկերին, հնչյունական համակարգին, ոճական արժեքին և այլն: