Արցախի պետական համալսարան

                           

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի ուժերով ապրիլի 7-ին կազմակերպված  գիտաժողովին մասնակցում էր ԱրՊՀ քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնի ասպիրանտ Նանա Առուստամյանը:

ՀՀ Երևանի պետական և ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի հաղորդակցման ուղիների Ուրալի պետական համալսարանների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Ժամանակակից հասարակության զարգացման հիմնախնդիրները. պատմական, սոցիալական, քաղաքական և իրավական ասպեկտներ» խորագրով գիտաժողովում ԱրՊՀ պատվիրակը հանդես է եկել «Եվրասիականության գաղափարի փոխակերպումը հետխորհրդային տարածաշրջանում» թեմայով զեկուցմամբ:

Կոնֆերանսին մասնակցեցին նաև Արցախի պետական համալսարանի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտներ, ուսանողներ:

«Գիտաժողովի կազմակերպիչներն ընտրել են այնպիսի թեմա, որի մեջ կընդգրկվեն հնարավորինս շատ ուսումնասիրություններ: ԵՊՀ-ից մասնակցում էին 8, իսկ ռուսական բուհի փիլիսոփայության և պատմության ֆակուլտետից` 7 հոգի: Զեկուցումներն էլ վերաբերում էին երկու հասարակությունների միջև կապերին տարբեր ոլորտներում՝ քաղաքականություն, տնտեսություն, պատմական անցյալ ու ներկա, քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքներ և այլն»,- ասել է Ն. Առուստամյանը: