Արցախի պետական համալսարան

 

«ՆՈՐԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ»  ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը նախաձեռնել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Հարձակման ժամանակ ադրբեջանական կողմը  գործի է դրել  բազմաթիվ արգելված զինատեսակներ` հրետանային և հրթիռային ինտենսիվ հարձակումներ իրականացնելով Արցախի սահմանամերձ շրջաններում և թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Արձանագրվել են գազանաբար իրականացված սպանություններ, ինչպես նաև խաղաղ բնակչության դեմ բռնարարքների դեպքեր: Հրետակոծման են ենթարկել դպրոցներ, բուժհիմնարկներ և այլ հասարակական օբյեկտներ:

Հրետակոծության հետևանքով մահացել է 12-ամյա երեխա, ևս երկուսը` վիրավորվել է:

Մենք` «Նորանկախ հանրապետությունների` Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի Մոլդովական և Արցախի հանրապետությունների համալսարանների  ասոցիացիայի»  միջազգային առցանց կոնֆերանսի մասնակիցներս, դատապարտելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ նոր ագրեսիան,

-հաստատում ենք, որ առաջնահերթ խնդիր է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, որը Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում հայտնվել է սպառնալիքի տակ;

-համարում ենք, որ կոնֆլիկտի գոտում լարվածության նոր սրումը հղի է լուրջ հետևանքներով` Հարավկովկասյան տարածաշրջանի համար;

-կոչ ենք անում Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ստանձնած պարտավորությունների շրջանակներում հետևել 1994թ. ձեռք բերված հրադադարի պայմանագրին:

Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ անվտանգության մշտական սպառնալիքների ներքո նորանկախ պետությունների ժողովուրդները որոշակի սահմանափակումների են հանդիպում հումանիտար իրավունքի ոլորտում, հատկապես` կրթության իրավունքի իրականացման ոլորտում:

Ելնելով վերոնշյալից մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին և միջազգային կազմակերպություններին ԼՂՀ և Ադրբեջանի սահմանին ստեղծված  իրավիճակին  տալ համարժեք գնահատական և քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիայի զսպման ուղղությամբ: