Արցախի պետական համալսարան

<< Մենք ցույց կտանք ձեզ, թե ինչպես է ապրում Երևանը>> կարգախոսով Հայաստանի մայրաքաղաքում անցավ <<Медиаполигон 24>>-ը, որին իրենց մասնակցությունը ունեցան ԱրՊՀ լրագրության բաժնի 4 ուսանող:

<<Эксперт>> մեդիահոլդինգի <<Русский Репортер>> շաբաթաթերթի աջակցությամբ  այս անգամ Երևանում մարտի 28-ից ապրիլի 2-ը կազմակերպվել է 9-րդ <<Медиаполигон 24>>, որն անցավ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում: Երևանում <<Медиаполигон>>ի գործընկերը <<Arminfo>> լրատվական գործակալությունն էր:

            Մարտի 28-ին Սլավոնական համալսարանի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիսավոր բացումը: Բացման օրը ներկաներին իրենց ողջույնի խոսքը ուղղեցին <<Эксперт>>  մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Միխայիլ Նելյուբինը, <<Однажды>> մեդիալաբորատորիայի գլխավոր պրոդյուսեր Դմիտրի Սոկոլով- Միտրիչը, <<Русский репортер>> թերթի հատուկ նախագծերի պրոդյուսեր Նատալյա Կուզնեցովան և այլք: Իր մաղթանքը  Ռուսաստանի և Հայաստանի տարբեր անկյուններից Երևան ժամանած մասնակիցներին ուղղեց նաև Սլավոնական համալսարանի  ռեկտոր Արմեն Դարբինյանը.

<< Շատ կարևոր է Հայաստանը ներկայացնել այնպես, ինչպես այն կա: Անչափ կարևոր է բավականին խավար տեղեկատվական դաշտում ցույց տալ այն լույսը, որը արձակում է Հայաստանը>>: Հենց լույս, քանի որ մենք այնպիսի երկիր ու ազգ ենք, որ իր պատմության ամբողջ ընթացքում արձակել է լույս, բարություն և գիտելիքներ>>:

            Հաջորդ 4 օրերին մասնակիցների 3 խմբերը` լրագրողները, լուսանկարիչներն ու տեսանկարիչները , մասնակցել են մասնագիտական դասընթացների ու վարպետության դասերի: Մասնակիցների հետ հանդիպել են և Ռուսաստանի, և Հայաստանի  տեղեկատվական դաշտի ներկայացուցիչներ, կիսվել իրենց անձնական փորձով, քննարկել ներկաներին հուզող հարցերը մասնագիտական ոլորտում:

            Ապրիլի 1-ի առավոտյան ժամը 6-ից սկսած 24 ժամվա ընթացքում 200 թղթակիցներ շրջել են նախապես հստակեցված  վայրերով:Թղթակիցները ոստիկանության մեքենայով հետապնդել են իրավախախտողներին, շտապօգնության մեքենայով գնացել ահազանգերի, ներկա գտնվել սովորական և անասնաբուժական հիվանդանոցներում կատարվող վիրահատությունների: “Հայրենիք և աշխարհ: Հայերը որպես համաշխարհային ազգնախագծի միջոցով թղթակիցները փորձում էին հասկանալ և լսարանին ներկայացնել Երևանի բնակիչների վերաբեմունքը հայրենիքի հանդեպ: Նյութերի հերոսները ամենատարբեր մարդիկ էին: Հետաքրքիր հերոսներից մեկը օրինակ Ցեղասպանությունից փրկված 104-ամյա կին էր, որի նյութը պատրաստել է ԱրՊՀ լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Գառնիկ Ալեքսանյանը:

 24 ժամվա ընթացքում,  օպերատիվ աշխատանքի շնորհիվ, նյութերը տեղադրվել են<<Медиполигон. Ереван 24>>-ի պաշտոնական կայքէջում ` 24.rusrep.ru:

            Ապրիլի 2-ին կայացավ պաշտոնական փակումը: Վերջում կազմակերպիչները բոլոր մասնակիցներին հանձնել  են սերտիֆիկատներ:

Միրզոյան Տաթև
Լրագրություն 3-րդ կուրս