Արցախի պետական համալսարան

56of-vdnYj8 PJTJX-u38jY

2015 թվականին ԼՂՀ տարվա լավագույն ուսանող ճանաչված Գևորգ Զաքարյանը ապրիլի 4-ից 11-ը ՌԴ  Դոնի Ռոստով քաղաքում մասնակցել է ուսանողական միջազգային գիտաժողովի:

Տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Զաքարյանը մասնակցել է «Բարձր յուրահատուկ շենքերի և կառուցվածքների նախագծման և շինարարության հիմնախնդիրները» խորագիրը կրող միջազգային ուսանողական դպրոց-սեմինարին և գիտաժողովում հանդես եկել  «Լեռնային պայմաններում շինարարության ժամկետների շեղումները» թեմայով զեկույցով (գիտական ղեկավար` տ.գ.դ., պրոֆեսոր Ռ.Գ.Իսրայելյան):

Գիտաժողավի ընթացքում քննարկվել են արդիական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են շինարարության նորմատիվային տևողության փոփոխման կանխատեսումը` կախված տարածաշրջանի աշխարհագրական դիրքից և ռելիեֆից, բարձր և յուրահատուկ շինությունների նախագծերի և շինարարության առանձնահատկություններն ու յուրահատկությունները և այլն: Այս առումով, ինչպես Գևորգն է ասում, իր ելույթը տարբերվում էրնրանով, որ նա առաջ էր քաշել լեռնային պայմաններում շինարարության ժամկետների շեղումները, որի հաշվարկումը կատարվել է Դելֆիի մեթոդով: Այն, ի դեպ, շինարարության մեջ նորույթ է:

Դպրոց-սեմինարի շրջանակներում կազմակերպվել են էքսկուրսիաներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են ոչ միայն տեղի պատմաշակութային ժառանգությանը, այլև առանձին կառույցների ճարտարապետական առանձնահատկություններին, դրանց գեղարվեստական-հորինվածքային խնդիրներին և լուծումներին: